Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել:
Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի առավոտյան,ժամը 7-անց 20-ից մինչև 7-ն անց 40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Բնակիչների վկայությամբ՝ դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։
Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է , որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը