Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ երեխա էր Գարիկս: Փոքր տարիքում զբաղմունքները շատ չէին: Սիրում էր բակում երեխաների հետ խաղալ, ձմռանը սահնակ էին քշում: Հեռախոսներ չկային, ինչպես հիմա, և բոլորի հետաքրքրության կենտրոնում բակային խաղերն էին: Շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սուսաննան՝ Գարիկի մայրիկը:

Գարիկը ծնունդով Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկը նշում է՝ չի կարող ասել, որ որդին գերազանցիկ էր: «Բայց ընդունակ երեխա էր. որ ցանկանում էր, լավ էր սովորում: Շատ գեղեցիկ ձեռագիր ուներ: Մինչև այսօր էլ մեր դպրոցի փոխտնօրենը պահել է իր ձեռագրերով տետրերը»: Դրանք և այլ անձնական իրեր Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցում Գարիկ Հովհաննիսյանի, Ռադիկ Թաթոսյանի և Վահե Ասատրյանի անունները կրող հուշասենյակում են: «Գարիկի անգլերենի ուսուցչուհին ասում էր՝ ճիշտ է, առաջադիմությամբ չի փայլում, բայց ձեռագիրը շատ գեղեցիկ է: Անգամ իրեն էին ասում՝ այսքան սիրուն ձեռագիր ունեցողը չպետք է վատ սովորի»: Երբ մայրիկին հարցնում եմ, թե որոնք էին Գարիկի սիրելի առարկաները դպրոցում, արձագանքում է՝ որդին իր տեսակով լռակյաց էր, չէր սիրում խոսել իր նախասիրությունների, անգամ անելիքների մասին. «Ամեն ինչ իր ներսում էր պահում, չէր արտահայտվում»:

Գարիկն ուզում էր ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, բայց դպրոցն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Գարիկը որոշեց մեկնել բանակ, ծառայել իր հասակակիցների հետ, վերադառնալ ու հետո նոր ընդունվել բուհ. «Ավելի լավ է իմ հասակակիցների հետ ծառայեմ, քան հետո ինձանից տարիքով փոքրերի հետ գնամ բանակ»»:

2020 թ. հուլիսի 1-ին Գարիկը մեկնում է ծառայության: Տիկին Սուսաննան նշում է՝ առաջին ամիսը ծառայել է Մարտունիում, այնուհետև տղաներին տեղափոխել են նրանց ծառայության հիմնական վայր՝ Ջրական: «Սիրով է մեկնել ծառայության, բայց մեկնելու օրը մի տեսակ տխուր էր: Հիմա երբեմն ինքս ինձ ասում եմ՝ գուցե ինչ-որ կանխազգացում ուներ: Կարճ ժամանակ է ծառայել, այդ ընթացքում երբեք խնդիրներ չի ունեցել, չի տրտնջացել, չի դժգոհել ինչ-որ բանից: Երբ զանգահարում էր, միշտ ուրախ տրամադրություն ուներ: Հետաքրքիր էր, որ մեր գյուղից էլի այնտեղ ծառայող տղաներ կային, և գուցե դա էլ էր պատճառներից մեկը, որ իրեն լավ էր զգում: Նախքան զորակոչվելը, Գարիկը միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի ու թուրքի հետ դեմ առ դեմ կռվի»:

Սկսվեց 44-օրյա պատերազմը: Գաղտնիք չէ, որ պատերազմի առաջին հարվածներից մեկն իր վրա է վերցրել Ջրականի զորամասը: Պատերազմի մեկնարկի նախորդող օրը՝ սեպտեմբերի 26-ին, Գարիկը զանգում է մայրիկին: «Ասաց՝ մամա՛, հեռախոսները հավաքում են, կարող է էլ չկարողանամ զանգել: Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ են հեռախոսները հավաքում, տղաս ոչինչ չպատասխանեց: Հիմա չեմ կարող ասել՝ գիտեր իրական պատճառը, թե ոչ: Այդ ժամանակ միայն իրեն ասել եմ, որ հենց հարմար պահ լինի, զանգի տուն, որ անհանգիստ չլինենք: Առավոտյան ժամը 7-ին պարտադիր զանգում էր, բարի լույս մաղթում մեզ: Սեպտեմբերի 27-ին ես իրեն զանգահարեցի ուղիղ 7 անց 15 րոպե, այսօրվա պես եմ հիշում այդ օրը, պատասխանեց զանգին՝ մա՛մ, շտապում եմ, չեմ կարող խոսել, ու անջատեց հեռախոսը: Հետո արդեն իմացանք, որ պատերազմ է սկսվել»:

Հետո Գարիկի զանգերն ուշ-ուշ են եղել: «Տղաներին հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը տեղափոխել են Հադրութ: Հոկտեմբերի 6-ին ինձ Հադրութից է զանգել: Իր հեռախոսով չէր զանգահարում, այլ դասընկերոջ, որն իր հետ էր ծառայում: Երևի հինգ րոպե ենք խոսել: Ասաց. «Մա՛մ, խոսենք, որ Հարութը գնա: Մենք եկել ենք, իրենք պետք է գնան»: Երբ հարցեր էի տալիս, թե որտե՞ղ է, ի՞նչ է անում, արձագանքում էր՝ գնացել էինք խրամատներ փորելու: Հասկանում եմ, որ խաբեց ինձ: Գիտեի, որ պատերազմի մեջ են: Բայց ինձ այդպես ասաց՝ եկել ենք հանգստանալու, Հարութենք պետք է գնան: Այդ պահին տանը չէի, հարցրեցի՝ գնում եմ տուն, կկարողանա՞ նորից զանգել ու հայրիկի հետ էլ խոսել: «Մամ, չեմ կարող խոստանալ»: Իրեն ասացի, որ գոնե առավոտյան զանգահարի ու հայրիկի հետ մի երկու բառ խոսի, ամուսինս շատ անհանգիստ էր: Գարիկն արձագանքեց՝ տեսնեմ»:

Սա եղել է Գարիկի ու մայրիկի վերջին զրույցը: Հոկտեմբերի 7-ից ընտանիքը Գարիկից որևէ տեղեկություն չի ունեցել: Պատերազմի փաստացի ավարտից հետո՝ նոյեմբերի 26-ին, Գարիկին «գտնում» են: Մայրիկն ասում է. «Նոյեմբերի 28-ին Գարիկիս տվեցին մեզ: Այդ ընթացքում ամեն տեղ Գարիկիս էինք փնտրում այն հույսով, որ նա վիրավոր է: Մի օր զանգահարեցին, որ հոսպիտալում Գարիկ Հովհաննիսյան անուն-ազգանունով տղա կա: Գնացինք, բայց նա չէր: Հետո ասացին, որ Մարտունիում վիրավոր են բերել, էլի Գարիկս չէր: Ամուսինս գնաց Ղարաբաղ, բայց էլի ապարդյուն: Մի տեղ՝ ծառերի վրա, թղթերին գրված էին եղել անհետ կորած տղաների անունները, մեր Գարիկի անունն էլ էր գրված եղել: Գարիկի՝ գերեվարված լինելու վարկածը չէինք քննարկում, ավելի շատ մտածում էինք, որ երևի պատսպարվել են մի տեղ: Բայց ամուսինս միշտ ասում էր՝ լավ, մեկը հեռախոս չունի՞, որ կարողանան զանգել ու ասել, որ ողջ են: Չասեմ՝ հույսը կտրել էր, բայց երևի ավելի իրատես էր, հասկանում էր, թե ինչ է կատարվում, իսկ ես մինչև վերջին օրը սպասում էի լավ լուրի»:

Ըստ մարտական ընկերների պատմությունների, Գարիկը պատերազմի օրերին աչքի է ընկել իր համարձակությամբ, քաջությամբ: «Ջրականից 300 զինծառայող հայտնվել է Հադրութում, փաստացի տղաների հրամանատարը նրանց «թուրքի բերանն է գցել»: Նրան 18 տարվա ազատազրկման են դատապարտում, բայց 300 երեխայի կյանքի դիմաց այդ 18 տարին ի՞նչ է»:

Բոլոր փաստաթղթերում որպես Գարիկի զոհվելու օր է նշված հոկտեմբերի 7-ը, վայրը՝ Հադրութը: «Բայց իր ընկերն ասում է՝ մինչև հոկտեմբերի 16-ը միասին են եղել: Այստեղ պատմությունը խառնվում է: Իր այդ ընկերը մեզ հետ կապ է պահպանում: Ես չեմ համարձակվում նրան շատ հարցեր տալ, չեմ ուզում տղայի հիշողությունները փորփրել»:

Գարիկը երկու կրտսեր քույր ունի: Գարիկի զոհվելուց հետո ծնվել է եղբայրը, որին անվանակոչել են նրա անունով:

Ապրելու ուժի մասին: «Ուժ տալիս են մեր երեխաները, մեր փոքր Գարիկը: Նա, ի տարբերություն ավագ եղբոր, շատ աշխույժ է: Մեզ մեկ րոպե անգամ հանգիստ չի թողնում: Հենց իր այդ աշխուժությամբ էլ մեր ամբողջ ընտանիքին ապրեցնում է»:

Հ. Գ. - Գարիկ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից, արժանացել է նաև պատվոգրերի: Հուղարկավորված է Գեղհովիտի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված