Ազատ գյուղի հրդեհի գործով զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի կալանքը փոփոխելու մասին գործը մնաց անփոփոխ
ԻՐԱՎՈՒՆՔ
«ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունը հայտնում է․
«Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ազատ գյուղի հրդեհի գործով զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու մասին գործը քննող դատարանի որոշումը․
2023թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի դատական քննության փուլում ՀՀ Պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի` մեր վստահորդ և գործով մեղադրյալ Գ.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գործը քննող դատարանի որոշմամբ փոփոխվել և կիրառվել է տնային կալանք` համակցված գրավով և բացակայելու արգելք խափանման միջոցներով:
Դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է, բողոքարկված դատական ակտը թողնվել է անփոփոխ»,-ասված է հայտարարությունում։