Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1978 թվականի մայիսի 16-ին ծնվել է հայտնի գործարար, "Սպայկա" ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանը․ պատմության այս օրը (16 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կայման կղզի՝ Համագործակցության օր, Հայաստան՝ Ուսանողների և երիտասարդների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1885-ծնվել է հայ բանաստեղծ Գառնիկ Քալաշյանը։ 

1919- Հայաստանի  նախարարների խորհուրդը  որոշում է ընդունել ստեղծել Երևանի համալսարան։

1948-ծնվել է հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը։

1964-վախճանվել է հայ թատերագետ և գրականագետ Վահրամ Թերզիբաշյանը։

1977-վախճանվել է հայ լրագրող, պատմաբան Հատիկ Ազիզյանը։

1978 - ծնվել է հայտնի գործարար, "Սպայկա" ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանը:

1985-ԽՍՀՄ Կենտրոնական կոմիտեն որոշում է ընդունել ալկահոլամոլության և հարբեցողության դեմ պայքարի մասին։

1987-վախճանվել է հայ քիմիկոս, օրգանիկ Ալեքսանդր Հակոբյանը։

1988- Բաքվի Լենինի հրապարակում տեղի է ունեցել ուսանողների առաջին  համաքաղաքային ցույցն ի նշան Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման, 15 հազարանոց ամբոխի առավել արմատական ներկայացուցիչները քիչ է մնացել հարձակվեին իշխանության ներկայացուցիչների վրա։

2001- Հայաստանի հինգ մարզերում գործունեություն ծավալած «Փրկենք երեխաներին» ամերիկյան կազմակերպությունը Գյումրիում իրականացնում է բակերի բարեկարգման ծրագիր՝ ընդգրկելով քաղաքի նորակառույց թաղամասերն ու տնակներից ազատվող տարածքները:

2005- Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 6 կուսակցությունների և մեկ կուսակցական դաշինքի ընտրացուցակները:

2006- պաշտոնապես բացվել է համակարգչային ծրագրերի և օպերացիոն համակարգերի արտադրության համաշխարհային առաջատար Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում:  

2007-վախճանվել է հայ օպերային հռչակավոր երգչուհի, «հայկական սոխակ» Գոհար Գասպարյանը։

-«Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներից մեկը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նստացույց է սկսել Ազատության հրապարակում` բողոքելով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում թույլ տված խախտումների դեմ:

2015-Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ազատազրկված Լիպարիտ Պետրոսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել «Նոյեմբերի 5»-ի գործով Վճռաբեկ դատարանի որոշման դեմ:

2018-դատավոր Մեսրոպ Մակյանը մերժել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու և կալանքից ազատ արձակելու միջնորդությունը: Ի նշան բողոքի՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են  Արշակունյաց պողոտան։

2019- Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձամբ ներկայացել են դատարան սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու համար:

2020- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հրապարակել է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1648-Դեղին ջրերի շրջանում Բոգդան Խմելնիցկին հաղթել է Ռեչ-Պոսպոլիտայի զորքին։

1703-վախճանվել է ֆրանսիացի հեքիաթասաց, բանաստեղծ և քննադատ Շառլ Պերոն։

1717-Վոլտերը բանտարկվել է Բաստիլում իր երգիծական ստեղծագործությունների համար։

1811-տեղի է ունեցել Իսպանական Բադախոս քաղաքի մոտ գտնվող Ալբուերա գյուղի ճակատամարտը, որտեղ անգլիական էքսպեդիցիոն կորպուսի, Իսպանիայի և Պորտուգալիայի  միացյալ ուժերը  պարտության են մատնել Նապոլեոնի զորքին։

1849-Կարլ Մարքսն արտաքսվել է Գերմանիայից։

1871-Բրիտնական Կոլումբիան հայտարարվել է Կանադայի 6-րդ պրովինցիա։

-Բեռլինի արվարձաններում երթուղի է դուրս եկել առաջին էլեկտրական տրամվայը։

1920-Ժանն դը Արկը կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։

1924-ԽՍՀՄ-ում լույս է տեսել մանկական «Մուրզիլկա» ամսագրի առաջին համարը։

1929-Հոլիվուդում տեղի է ունեցել հետագայում «Օսկար»-ի վերանված առաջին մրցանակաբաշխությունը։

1943-դաժանորեն ճնշվել է ապստամբությունը Վարշավյան գետտոյում։

-գերմանական զորքերը սկսել են «Գնչուական բարոն» օպերացիան, որի նպատակն էր ոչնչացնել խորհրդային պարտիզաններին Ուկրաինայում և Բելառուսիայում։

1960- Թեոդոր Մեյմանը ստեղծել և ցուցադրել է առաջին պինդ նյութային լազերը։

1966-Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում որոշում է ընդունվել երկրում սկսել «մշակույթային հեղափոխություն»։

1967-Լենինգրադյան Կոզիցկու անվան գործարանում արտադրվել են գունավոր «Ռուբին» առաջին հեռուստացույցները։

1995-Հոլլանդիայում ստեղծվել է 13,97 մետր թևերի բացվածքով թղթե ինքնաթիռ։

2003-տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների շարք Կասաբլանկայում։

Կ․ Խաչիկյան

Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»Տղամարդը hարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծել, կրակnցներ արձակելԻշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ հունիսի 9-ինԱյս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»Չիլիում ուժգին երկրաշարժ է գրանցվել Ով է կայծակից մահացած զինծառայողը
Ամենադիտված