Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, թե անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե ՔՊ-ից է…

Ո՛չ, սա ամենևին էլ նոր անեկդոտ չէ, սիրելի ընթերցողներ, այլ չորուցամաք տեղեկատվություն ու միանգամայն պաշտոնական, հրապարակավ արված հայտարարություն: Այո, բայց հնչում է որպես ամենաիսկական անեկդոտ: Իսկ այդպես է հնչում, քանի որ արմատապես հակասում է բուն իրականությանը:

Ճիշտ է, սույն հայտարարությունն արած «կարկառուն» քպականը հստակեցնում է, թե ինքը «գլոբալ առումով», այն է՝ ընդհանուր առմամբ է ասում: Իսկ, այ, մենք, որպես նվազ երևակայությամբ օժտվածներ, ասենք ոչ թե ընդհանուր առմամբ, այլ կոնկրետ, բայց հպանցիկ հիշեցումներով:

Մոտ մեկ տարի առաջ «պայթեց» բավականին հնչեղ կոռուպցիոն սկանդալ՝ Փաշինյանի ՔՊ-ի համար դրամահավաքի հետ կապված: Հիշեցնենք. «Ինֆոքոմ» հետաքննող լրագրողական ցանցը բացահայտել էր փաստեր, որոնք վկայում էին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի համար գումարների նվիրատվությունները կասկածելի են, անգամ պարզվել էր, առկա էին «դրածո» անձանց միջոցով փոխանցումների մասին վկայող տվյալներ և այլն: Կարճ ասած՝ շատ լուրջ կոռուպցիոն սկանդալ, որն անգամ «Ֆրիդոմ հաուսի» ուշադրությանն արժանացավ: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: Միայն շարունակական հայտարարություններ Փաշինյանի ու նրա թիմի տարբեր տրամաչափի ներկայացուցիչների կողմից, թե կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիա իրենց իշխանավարման ընթացքում չկա, թե...

Դե, «համակարգային կոռուպցիա» չկա, բայց քպական զանազան ֆունկցիոներների ընտանիքների անդամները, մերձավոր ազգականները մեկ էլ հանկարծ, պարզվում է, գործարարական թունդ ջիղ են դրսևորում, արտոնյալ վիճակներ ստանում, իսկ քպականների հենց միայն պաշտոնապես ներկայացված հայտարարագրերն ինչ ասես արժեն: Հատկապես, երբ համեմատում ես մինչ 2018 թվականը նրանց կենսակերպի ու սոցիալական վիճակի հետ:

Ի դեպ, կոռուպցիոն ռիսկեր ասացինք, Դավիթ Սանասարյանի պատկերը հառնեց հիշողության խորխորատներից: Հիշո՞ւմ եք, «թավշյա» իշխանափոխությունից անմիջապես հետո այդ ակտիվիստին պետական վերահսկողական ծառայության պետ կարգեցին: Իսկ հիշո՞ւմ եք դրանից որոշ ժամանակ անց նրա անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները, որ շրջանառվեցին մամուլում, իսկ ինքն էլ հեռացավ այդ պաշտոնից: Իսկ ի՞նչ եղավ հետո: Իսկ ոչինչ էլ չեղավ:

Հա, ի դեպ, քպական մի նախկին նախարար կա, որ հանկարծ իրեն «թաղային ավտարիտետ» է երևակայել ու ԱԺ ամբիոնից հայհոյում է: Իսկ հիշո՞ւմ եք՝ ոչ այնքան վաղուց ինչ աղմկոտ տեղեկություններ էին շրջանառվում՝ կորոնավիրուսի ժամանակ ծախսված գումարների հետ կապված: Դե, այդ ամենի խորապատկերում էլ ասֆալտապատման պատվերների, զանազան ծախսումների և դրանց հետ շաղկապվող սկանդալների պակասություն չկա: Լրատվամիջոցների արխիվները՝ վկա:

Դե, Սնուփ Դոգի չեղած համերգի ու դրա համար պետական միջոցներից 6 միլիոն դոլար «ցնծալու» մասին էլ չենք խոսում: Կամ մի դաշնակահարուհու՝ պետբյուջեի միջոցներով համերգ կազմակերպելու մասին, երբ նույնիսկ կառավարության համապատասխան որոշումը չկա՝ ֆինանսավորում հատկացնելու մասին:

Մյուս կողմից՝ փաշինյանական իշխանավարման այս 7 տարիներին ի՞նչն է առատ: Այո, զանազան «շոուները» ու հատկապես՝ «մասկի-շոուները»: Աղմուկ-աղաղակով ձերբակալությունները, ասֆալտին փռելն ու «պատին ծեփելը»: Որպես կանոն՝ այդ բոլոր տեսարանները փաշինյանական իշխանությունը ցուցադրում է բացառապես իր քաղաքական հակառակորդների կամ պարզապես իրենց քպական թանին թթու ասածների, ընդդիմադիրների կամ ընդդիմությանն առնչվող անձանց նկատմամբ:

Եվ՝ ի՞նչ: Իսկ էլի՝ ոչինչ: Դրանց գերակշիռ մեծամասնությունը «փուչիկ» է դուրս գալիս:

Ի մի բերենք. Փաշինյանի իշխանության հիմնական նվաճումներից մեկը «տեսարաններն» են: Ինչպես, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խրոխտ հայտարարությունները, կուրծք ծեծելը, թե իրենք որքա՜ն բյուրեղյա են՝ մի կողմից: Եվ ընդդիմադիրների, պարզապես այլախոհների վրա ԱԱԾ-ով, «դիմակավորված» հատուկջոկատայիններով հարձակում-ձերբակալությունները, աղմուկ անելը՝ մյուս կողմից:

Մի դեպքում, երբ խնդիրը վերաբերում է իրենց՝ ՔՊ-ին, քպամերձ, «թավիշին» առնչվող անձանց ու շրջանակների, ինչ էլ բացահայտվի կամ որքան էլ հնչեղ մեղադրանքներ ու հիմնավոր կասկածներ հրապարակվեն ու շրջանառվեն, որոշ ժամանակ անց աղմուկը «մարեցվում» է, իսկ «գործերը» սահուն կերպով մոռացության են մատնվում: Իսկ հնարավոր պատասխանատուներն էլ պատասխանատվության չեն ենթարկվում: Ավելին, կարելի է չկասկածել, որ «յուրային» օրինազանցները դառնում են Փաշինյանի «կոմպրոմատային» պատանդները:

Մյուս դեպքում, երբ խնդիրը վերաբերում է ընդդիմադիրներին կամ ոչ իշխանականներին, հնարավորինս աղմկոտ ձերբակալություններ կամ առնվազն հայտարարություններ են լինում, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ տակը ոչ մի բան չկա, ապացույցներ չկան, եղածն էլ ընդամենը օդում կախված լուրեր էին, ավելին՝ փուչիկներ:

Միով բանիվ՝ «տեսարաններ ու… ոչինչ»: Ու դա բնութագրական է: Տեսարաններ՝ հանուն իշխանության, իշխանություն՝ հանուն քպականների անձնական բարեկեցության ու հարստացման: Իսկ այդ խորապատկերում մեկ էլ քպական կարկառունը հայտարարում է, թե կոռուպցիոն գործարքները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե քպականներ լինեն…

Չէ, հասկանալի է, որ երկրի քաղաքական գնացքը մոտենում է «Ընտրություններ» կայարանին, ու տեսարաններ դեռ կլինեն: Բայց զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ գուցե մեկնումեկը նրանց այնուամենայնիվ հուշի՞, որ դա իրենց համար վերջին կայարանն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Հայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում
Ամենադիտված