Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր Վահեն, աչքի ընկնող: Սիրում էր, երբ ամեն տեղ իր հնչեղ ձայնով իր ներկայությունը զգում էին: Չարաճճի էր, բայց, դրա հետ մեկտեղ, նաև ամեն ինչ չափի մեջ էր անում: Եթե անգամ անկարգություն է արել, ապա համով-հոտով. երես առած չի եղել: Բարի էր, ներողամիտ, ընկերասեր: Հավատարիմ ընկեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Եսթերը՝ Վահեի մայրիկը:

Վահեն ծնվել է Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում: Նա ավագ եղբայր և քույր ունի: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկն ասում է՝ առաջադիմությամբ որդին հարվածային էր: «Երբ դպրոցում մի անգամ Վահեին ասել են՝ սովորեք, որ լավ մարդ դառնաք, տղաս արձագանքել էր՝ այնպիսի մարդ եմ դառնալու, որ ամբողջ կյանքում ինձ հիշեք և չմոռանաք: Իր ուսուցիչներն իրեն հիշում են որպես աշխույժ, կատակասեր, կենսուրախ, գերակտիվ տղայի»: Տիկին Եսթերի խոսքով, որդու հետաքրքրությունները մի բան քանդելու, մյուսը հավաքելու մեջ էին: «Ի վերջո, ընտրեց ավտոէլեկտրիկի մասնագիտությունը: Նախքան բանակ գնալն արդեն իսկ աշխատում էր իր մասնագիտությամբ: Լավ մասնագետ էր, վստահաբար, տարիների ընթացքում էլ ավելի կկատարելագործվեր»:

Խոսելով Վահեի երազանքների ու նպատակների մասին՝ մայրիկը նշում է. «Դրանք այնքան շատ էին: Բանակից վերադառնալուց հետո մտադիր էր որպես ավտոէլեկտրիկ աշխատել: Իր խոսքերով ասեմ. «Թևավորվեմ, գնամ Ռուսաստան: Այնտեղ եկամուտս ավելի շատ կլինի»»:

2021 թ. դեկտեմբերի 20-ին Վահեն զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայությունն անցել է Սյունիքում՝ Կապանի զորամասում: 44-օրյա պատերազմից հետո ծառայության մեկնելը հոգեբանորեն բարդ էր, և երբ զրուցում ենք Սեպտեմբերյան պատերազմի մասնակից տղաների հարազատների հետ, միշտ հարցնում ենք՝ ինչպիսի՞ն էր տղաների տրամադրվածությունը բանակ մեկնելիս: «Շատ ոգևորված մեկնեց ծառայության: Անգամ իրեն ասացինք, որ դեկտեմբերի 20-ին չգնա, Նոր տարին մեզ հետ դիմավորի: Տղաս արձագանքեց՝ ի՞նչ տարբերություն՝ հիմա կգնամ, թե հունվարին, միևնույնն է, երկու Ամանոր տանը չեմ դիմավորելու: Հպարտ, ուրախ մեկնեց ծառայության: Բոլորը զարմանում էին իր ոգևորվածության վրա: «Դա իմ մեկնելու օրն է, օր փոխել չկա, պետք է գնամ»: Ես էլ այդ օրը շատ էի հուզվում, ինձ ասաց. «Մա՛մ, դու զինկոմիսարիատ չգաս, կլացես, մնա տանը»: Ու միշտ ասում էր՝ երանի կռիվ լինի, մի թուրք խփեմ: Նույն ոգևորվածությամբ էլ ծառայել է: Երբեք չի դժգոհել որևէ բանից, երբ ծառայությունից խոսում էինք, ասում էր. «Մա՛մ, անցանք, լավ է, ամեն ինչ նորմալ է, մե՛րս, ուրիշ ի՞նչ կա, ես ասեմ, թե դու կասես»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում էին նաև Սյունիքի դիրքերը: «Զանգեցինք, իր համարն անհասանելի էր: Հետո նա անծանոթ համարով զանգահարեց, ձայնը խորքից էր գալիս, ասաց՝ լավ եմ, ի՞նչ եք խառնվել իրար, նեղվում եք: Հետո եղբոր հետ խոսեց, նույնն էլ եղբորն էր ասել՝ ամեն ինչ նորմալ է, «տոչնի ա»: Նոր եմ հասկանում, որ նա արդեն վիրավոր էր: Հաջորդ օրն արդեն նորմալ ձայնով խոսում էր: Ասաց, որ իրենց հետևից գնալու են: Երկու հոգով էին՝ Սամվելն ու Վահես: Տղաս մեզ ասաց, որ իրենց տեղը հայտնել են հրամանատարությանը, իրենց դուրս կբերեն: Սպասում էինք, բայց երեխեքի հետևից ոչ ոք չգնաց, ոչ մի քայլ չձեռնարկեցին, ոչ մի բան չարեցին: Եթե գնային, իմ տղային կփրկեին: 11 օր մնացել են անտառում: Վահեն երեք տեղից վիրավոր է եղել»:

Վահեն Ներքին Հանդի թիվ N դիրքում էր, որը թշնամին գրավեց սեպտեմբերի 14-ին: Մինչ այդ տղաները «ոչ մի քայլ հետ» սկզբունքով կռիվ են տվել թշնամու դեմ: Վահեն այդ ժամանակ վիրավորվել է: Դիրքի գրավումից հետո Վահեն և Սամվելը կարողանում են նահանջել դեպի անտառ, մոլորվում այնտեղ, կապ հաստատում հրամանատարության հետ, որոնք հավաստիացնում են, որ կգան նրանց հետևից: Բայց օգնությունն այդպես էլ չի հասնում: Փորձում են ինքնուրույն դուրս գալ անտառից, չնայած նրան, որ անտառը գտնվել է թշնամու հսկողության տակ, բայց կրկին ապարդյուն:

Վահեն մահանում է անտառում: Ընկերը՝ Սամվելը, բարդ որոշում է կայացնում՝ թաքցնում է Վահեի մարմինը, որպեսզի պաշտպանի այն թշնամուց և գիշատիչներից: «Շատ մեծ դժվարությամբ, վիրավոր վիճակում Սամվելը կարողանում է դուրս գալ անտառից: Հետո արդեն անտառի այդ հատվածը համարվում էր չեզոք գոտի, թույլ չէին տալիս որևէ մեկին ներս մտնել»: Ամիսներ շարունակ ընտանիքում բոլորը վստահեցնում էին մայրիկին, որ որդին գերության մեջ է, վերադառնալու է: Մայրիկն էլ սպասում էր նրա վերադարձին: «Ինձանից էին գաղտնի պահում, թե ինչ է իրականում կատարվում: Գյուղից էլ ով գալիս էր մեր տուն, ասում էր՝ փառք Աստծո, ողջ է, շուտով կվերադառնա: Գերիների մի խումբ վերադարձավ, բայց Վահեն նրա մեջ չէր»:

Իրականությունն այլ էր: «2023 թ. հունվարի 27-ին լուրը ստացանք, որ դուրս են բերել Վահեի մարմինը: ԴՆԹ հետազոտություն անցկացրեցին: Փետրվարի 3-ին նոր միայն իրեն հուղարկավորել ենք»: Վահեի անմահանալու օր է նշվում սեպտեմբերի 24-ը:

Չնայած այս ամբողջ պատմության ողբերգականությանը, ցավին ու անզորությանը, այն նաև հավատարմության, նվիրվածության, Վահեի ու Սամվելի ընկերության մասին է: Սամվելի մասին, որը մինչև վերջին պահը եղել է Վահեի կողքին, հոգ տարել վիրավոր ընկերոջը, իսկ վերջում էլ թաքցրել նրա մարմինը՝ այդ կերպ այն պաշտպանելով գիշատիչներից: Հենց նրա օգնությամբ էլ ամիսներ հետո Վահեն «տուն է վերադարձել»:

Ապրելու ուժի մասին: Վահեի անմահանալուց ուղիղ մեկ տարի անց՝ սեպտեմբերի 24- ին, ծնվում է նրա եղբոր տղան: Նրան անվանակոչում են հորեղբոր պատվին՝ Վահե: «Ես շարունակում եմ սպասել իրեն, դա է ինձ ապրեցնում, սպասելով եմ ապրում: Մի քանի օր առաջ անծանոթ մեքենա էր կանգնած փողոցի վերևում, ասացի՝ կարո՞ղ է Վահես է, եկել ու հեռվից մեզ է նայում: Գիշերը մեքենա է անցնում, մտածում եմ՝ Վահես եկավ: Իհարկե, աղջիկս ու տղաս են ուժ տալիս, թոռնիկներս: Գիտեմ, որ ամեն մեկի համար ցավը տանելը յուրովի բարդ է»:

Հ. Գ. - Վահե Թորոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է Լուսագյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված