Միրոնովը քննադատել է Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին խոսնակին նացիստական Գերմանիայի մասին նրա խոսքերի համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի հաղթանակը հայերին կդատապարտեր հրեաների և գնչուների ճակատագրին, news.ru-ին ասել է «Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը մեկնաբանելով Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերը, ով խոսել էր խորհրդային բանակի պարտության դեպքում Երևանի համար օգուտների մասին։ Միրոնովի կարծիքով, այդ դեպքում Հայաստանում տեղի կունենար լայնածավալ ցեղասպանություն։ «Կամ հիմարը, կամ սրիկան կարող է դա ասել։ Ամեն դեպքում, նման հայտարարությունները, մեղմ ասած, շատ վատ ազգայնական հոտ ունեն, դրանցից ուժեղ բանդերաիզմի հոտ է գալիս։ Մարգարե լինել պետք չէ հասկանալու համար, որ Ստալինգրադի հաղթանակի և գերմանացիների Կովկաս մտնելու դեպքում հայերը և այնտեղ բնակվող մյուս ժողովուրդները նույն ճակատագրին կարժանանային, ինչ հրեաները, գնչուները, սլավոնները և այն մյուս բոլոր ազգերը, որոնց Հիտլերը համարում էր ստորադաս։ Մեծ Հայաստանի փոխարեն տեղի կունենար նոր ցեղասպանություն՝ Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցածից էլ ավելի սարսափելի մասշտաբներով», - ասել է Միրոնովը։
Նա հավելել է, որ նման հայտարարությունները հնարավոր են դարձել Հայաստանի իշխանությունների քաղաքականության շնորհիվ։ Կուսակցության առաջնորդի խոսքով Երևանը խզելով Ռուսաստանի հետ պատմական կապերը վտանգավոր ուղի է բռնել։
«Ես կցանկանայի ընդգծել, որ խոսքը միայն ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության մասին չէ, այլ ժողովուրդների միջև կապերի մասին է։ Հետևաբար, կասկածի տակ են դրվում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ընդհանուր պատմությունը և ընդհանուր սխրանքը։ Հուսով եմ, որ հայ ժողովուրդը բավարար իմաստություն կունենա չհետևելու հիմարներին, սադրիչներին և դավաճաններին, նման մարդիկ կարող են միայն ողբերգության հանգեցնել, որպեսզի հետո կարողանան փախչել», - հավելել է Միրոնովը։
Ավելի վաղ Հովհաննիսյանը, որը ներկայումս ղեկավարում է Հայաստանի պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, հայտարարել էր, որ Երևանը կարող էր օգուտ քաղել Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զորքերի պարտությունից։ Նրա խոսքով Ստալինգրադի ճակատամարտի օգուտը Հայաստանի համար առասպել է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը