Պետական Դումայում դիմել են հայերին՝ Ստալինգրադի ճակատամարտի մասին Հովաննիսյանի խոսքերից հետո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի քաղաքացիները պետք է դատի տան հանրապետության Պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին՝ Ստալինգրադի ճակատամարտի մասին նրա խոսքերի համար, News.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին։ Նրա կարծիքով, այդ քաղաքական գործիչը պետք է պատասխանատվության ենթարկվի և խստորեն պատժվի զոհված զինվորների մասին իր անհարգալից արտահայտությունների համար։ «Եղբայրական հայ ժողովուրդը միշտ եղել է ԽՍՀՄ շատ ժողովուրդների կողքին ամենադժվարին մարտերում և հաղթանակներում։ Բնականաբար, Հայաստանի քաղաքացիները, հասարակական շարժումները, զոհված զինվորների և սպաների ժառանգները պետք է դատի տան այդ քաղաքացուն, նրան կանգնեցնեն արդարադատության առջև և խստորեն պատժեն նրան», - ընդգծել է պատգամավորը։
Ինչպես բացատրել է Վոդոլացկին, Հովհաննիսյանը պետք է պատժվի, որպեսզի ոչ ոք ցանկություն չունենա վատ բան ասել խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների մասին։ Նա հիշեցրել է, որ զինվորները մահանում էին, որպեսզի ապագայում ոչ ոք զենք չվերցնի։
Պատգամավորը նաև հավելել է, որ Հովաննիսյանի նման մարդիկ են վերակենդանացնել նացիզմը Ուկրաինայում։ Դա էլ, ըստ նրա, դարձել է ուկրաինացի ժողովրդի մահվան պատճառը։ «Եթե Հովհաննիսյանն ուզում է, որ հայ ժողովուրդը մահանա, ապա մենք դա չենք ուզում և չենք էլ ցանկանում», - եզրափակել է պատգամավորը։
Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող էր օգուտ քաղել Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զորքերի պարտությունից։ Նրա խոսքով Ստալինգրադի ճակատամարտի օգուտը հանրապետության համար առասպել է։
Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը, մեկնաբանելով Հովհաննիսյանի խոսքերը, հայտարարել է, որ նա թքել է իր այն հայրենակիցների դեմքին, որոնց նախնիները զոհվել են ֆաշիստների դեմ մարտերում։ Նա տխուր է անվանել այն, որ հայ քաղաքական գործիչը դրականորեն է արտահայտվել Ադոլֆ Հիտլերի մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը