Քայլեր են ձեռնարկվում Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից հետո գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ. ՄԻՊ
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023 սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին:
Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հարազատների կողմից բարձրացված` մարդու իրավունքներին առնչվող և հումանիտար հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո և մանդատի շրջանակներում շարունակվելու են տարվել համապատասխան աշխատանքներ։
Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից շարունակական քայլեր պետք է ձեռնարկվեն գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու, ինչպես նաև նրանց հարազատների բոլոր իրավունքներ