Բայդենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասվում է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Eurօmedia24-ը։
Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև, որը տարածվել է նրա ոսկորների մեջ։ Ախտորոշումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բայդենը հայտնել է միզուղիների ախտանիշների մասին, որոնք բժիշկներին հուշել են հայտնաբերել նրա շագանակագեղձի վրա «փոքր ուռուցքը»:
Բայդենի քաղցկեղն ունի Գլիսոնի 9 միավոր՝ ոսկրային մետաստազներով: Սա նշանակում է, որ Բայդենի հիվանդությունը դասակարգվում է՝ որպես «ծանր», և որ քաղցկեղի բջիջները կարող են արագ տարածվել:
«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձևն է, քաղցկեղը, կարծես թե, հորմոնալ զգայուն է, ինչը բուժելի է դարձնում այն», - ասվում է Բայդենի գրասենյակի հայտարարության մեջ:
«Նախագահը և նրա ընտանիքը իրենց բժիշկների հետ քննարկում են բուժման տարբերակները»,-ասվում է հաղորդագրության մեջ: