«Սրբազան պայքար» շարժման աջակիցներին ազատ են արձակել
ԻՐԱՎՈՒՆՔ
«Սրբազան պայքար» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները, որոնք ավելի վաղ տարվել էին ոստիկանություն, այժմ ազատ են արձակվել Նոր Նորքի բաժանմունքից։
Քաղաքացիներին ձերբակալել էին առանց հիմնավոր պատճառի։
Հայտնի էր դարձել, որ նրանց բերման են ենթարկել այն բանի համար, որ փորձել են հրապարակային վայրում փակցնել պաստառ՝ «Աստվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը» գրությամբ։