Խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում․ կան ձերբակալվածներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում՝ նախաքննության շահերից ելնելով»,- փոխանցել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը։