Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռմբակոծվել է Մարտունի քաղաքը․ պատմության այս օրը (21 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տիեզերքի համաշխարհային օր, Երկխոսության և զարգացման համար մշակույթային բազմազանության օր, Հունաստան՝ Պիրրովասսիայի օր (կրակաքայլի), Հնդկաստան՝ Ահաբեկչության դեմ պայքարի օր, Կանադա՝ Վիկտորիա թագուհու ծննդյան օր, Ռուսաստան՝ Ռազմական թարգմանչի, Գործազրկությունից պաշտպանության, Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի ստեղծման, Բևեռախույզների  և Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր, Չիլի՝ Ռազմա-ծովային նավատորմի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1917-վախճանվել է բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը։

1921- ՀՍԽՀ հեղկոմը վերակազմավորվել է ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհուրդ), որի նախագահ է նշանակվել Ալեքսանդր Մյասնիկյանը։   

1922-ծնվել է նկարիչ Արմեն Աթայանը։

1928-ծնվել է  բանաստեղծ և թարգմանիչ Աբրահամ Ալիքյանը։

1937-վախճանվել է արձակագիր Նիկողայոս Մամիկոնյանը։

1947-ծնվել է երգչուհի Սեդա Ազնավուրը։

1962-վախճանվել է բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Հմայակ Հարությունյանը։

1967-վախճանվել է կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը։

1969-վախճանվել է Հայաստանի Հանրապետության 4-րդ վարչապետ Սիմոն Վրացյանը։

1988-իրականացվել է Ադրբեջանի և Հայաստանի կուսակցական ղեկավարների փոխարինում՝ պաշտոնական բնորոշմամբ առողջական խնդիրների պատճառով։ Հայաստանում Կարեն Դեմիրճյանին փոխարինել է Սուրեն Հարությունյանը, իսկ Ադրբեջանում Քյամրան Բագիրովին՝ Աբդուռահման Վեզիրովը։

1991-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի  Су-25-ն ուղղաթիռների աջակցությամբ ռմբակոծել է Մարտունի քաղաքը։

1992- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական չորս ՄԻ-24 ուղղաթիռներ թռիչք են իրականացրել Շահումյանի շրջան՝ նրանց նպատակակետերն են եղել հայկական Բուզլուխ, Մանաշիդ և էրքեջ գյուղերը։

2001- Լոռու մարզի Սվերդլով գյուղում (Ստեփանավանի տարածաշրջան) փլուզվել է երթևեկելի կամուրջ, որով անցնում է Ստեփանավան-Պրիվոլնոյե, ապա Ախքյորփի (Վրաստան) ճանապարհը:

2006- Սոչիի մոտակայքում վթարի ենթարկված հայաստանյան A320 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել ու բարձրացվել է ծովի հատակից:

2010-Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվել է անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը։

2014-19 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով հանդերձ:

2015-Լեռնային Ղարաբաղի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում խորհրդարանի խոսնակ է վերընտրվել Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը:

2018-Հայաստանի գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են իրար հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը։

2020- Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում գումարված Արցախի  Ազգային ժողովի հատուկ նիստում  Արայիկ Հարությունյանը հանդիսավոր երդմամբ ստանձնել է Արցախի նախագահի պարտականությունները:

2022-Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1471-ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ Ալբրեխտ Դյուրերը։

1502-պորտուգալացիներին ծառայող իսպանացի ծովագնաց Ժուան դը Նովան հայտնագործել է Սուրբ Ելենայի կղզին։

1635-Ֆրանսիան ընդգրկվել է Երեսունամյա պատերազմի մեջ։

1759-ծնվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն։

1786-վախճանվել է շվեդացի քիմիկ-դեղագործ, թթվածինը հայտնագործած Կառլ Վիլհելմ Շելլեն։

1792-տեղի է ունեցել Ունդզեյն հրաբուխի ժայթքումը, որը մտել  է մարդկության պատմության մարդկային զոհերի թվով ամենաավերիչ հրաբխային ժայթքումների հնգյակի մեջ. զոհվել է 15 000 մարդ։

1804-Փարիզում բացվել է Պեր-Լաշեզ գերեզմանատունը։

1840-Նոր Զելանդիան հայտարարվել է բրիտանական գաղութ։

1851-Ավստրալիայում առաջին անգամ ոսկի են գտել։

1861-Հարավային Կարոլինան որոշում է ընդունել դուրս գալ ԱՄՆ-ի կազմից։

1864-ավարտվել է ռուս-չերքեզական պատերազմը։

1881-Կլարա Բարտոնը հիմնադրել է Ամերիկյան Կարմիր Խաչը։

1904-Փարիզում հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն։

1915-վախճանվել է ֆրանսիացի մետալուրգ, չուգունի ստացման մարտենյան մեթոդի մշակող Պիեռ Մարտենը։

1921-ստորագրվել է միութենական պայմանագիր Վրաստանի և ՌՍՖՍՀ-ի միջև։

-ծնվել է խորհրդային ֆիզիկոս և հասարակական գործիչ, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը հանդիսացող Անդրեյ Սախարովը։

1928-Ուոլտ Դիսնեյն արտոնագիր է ստացել Միկկի Մաուզի կերպարի մոնոպոլ օգտագործման համար։

1945-Սիրիան և Լիբանանը հայտարարել են իրենց անկախությունը Ֆրանսիայից։

1956-Բիկին աթոլի վրա ԱՄՆ-ն իրականացրել է ջրածնային ռումբի առաջին փորձարկումը։

1961-ԽՍՀՄ-ում իրականացվել է առաջին ուղիղ հեռուստահաղորդումն արտասահմանից՝ Լեհաստան-ԽՍՀՄ ֆուտբոլային խաղի հեռարձակումը։

1982-սկսվել է բրիտանական դեսանտի ափհանումը Ֆոլկլենդյան կղզիներ, սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը։

2006-Չեռնոգորիայում կայացել է անկախության հանրաքվե։

Կ․ Խաչիկյան

Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»Տղամարդը hարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծել, կրակnցներ արձակելԻշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ հունիսի 9-ինԱյս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»Չիլիում ուժգին երկրաշարժ է գրանցվել Ով է կայծակից մահացած զինծառայողը«Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»
Ամենադիտված