Իսրայելը «վտարանդի» պետություն դառնալու ճանապարհին է․ Wall Street Journal
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ընդդիմադիր ձախ կենտրոնամետ «Ավոդա» կուսակցության ղեկավար Յաիր Գոլանը խիստ քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Գազայի հատվածում գործողության անցկացման և երկրի համաշխարհային հեղինակությանը հասցված վնասի պատճառով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
«Իսրայելը վտարանդի պետություն դառնալու ճանապարհին է, եթե չվերադառնա խելացի երկրի վարքագծին», - ասել է նա: