Մինչեւ տարեվերջ քանի մագնիսական փոթորիկ է լինելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մինչեւ 25 թվականի վերջը, Երկիր մոլորակը ծածկելու է թվով մինչեւ 50 մագնիսական փոթորիկ։ Այս մասին հայտարարել է ռուս ֆիզիկոս Ռոման Կուչերովը՝ news.ru-ի հետ զրույցում։ Համաձայն Կուչերովի, պետք է նախապատրաստվել ուժգին մագնիսական փոթորիկների, որոնք կարող են ազդել տեխնիկայի աշխատանքի վրա, առաջացնել բեւեռափայլեր նույնիսկ տրոպիկական շրջաններում։ Միջինը, ըստ նրա տարեկան 30-35 միջին ինտենսիվության մագնիստական փոթորիկ է տեղի ունենում մեկ տարվա ընթացքում։
Արեւային խիստ ակտիվության շրջանում կարող է հասնել մինչեւ 50-ի։ 2025 թվականը Արեւի համար նման խիստ ակտիվության շրջան է եւ այս տարի տարբեր ուժգնության երկրամագնիսական սթրեսների թիվը հասնելու է առավելագույնի։ Լինելու են նաեւ չափազանց ուժգին մագնիսական փոթորիկներ։ Դրանք կարող են ազդել սարքավորումների, էլեկտրականությամբ աշխատող համակարգերի աշխատանքի վրա։ Պատմությունից հայտնի է «Քերինգտոնի իրադարձություն» անվանումն ստացած մագնիսական փոթորիկը, որը տեղի է ունեցել 1859 թվականին եւ այնքան ուժգին է եղել, որ խափանել է հեռագրական համակարգերի աշխատանքը, բեւեռափայլ առաջացրել նույնիսկ տրոպիկական շրջաններում։