Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնվել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը․ պատմության այս օրը (22 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կենսաբանական բազմազանության միջազգային օր, Եմեն՝ Եմենյան միացյալ հանրապետության ստեղծման օր, Կիրգիզիա՝ Զինված ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1812-ծնվել է  հասարակական և կրոնական գործիչ Գաբրիել Այվազյանը։

1907-ծնվել է կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը։

1918- սարդարապատի ճակատամարտի ժամանակ հայկական ուժերն ամբողջ ճակատով հարձակման են անցել Քյուրաքյանլու - Քյորփալու - Հայի Զեյվա -Ղուրդուղուլի գյուղերի բնագծերից։

1919-կապված հայկական բանակի մուտքի հետ սկսվել է անգլիական ուժերի էվակուացիան Նախիջևանից, որոշվել է թողնել միայն ռազմական ներկայացուցչություն լեյտենանտ Շվիդի ղեկավարությամբ։

1924-ծնվել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը։

1929-ծնվել է դերասան Արմեն Խոստիկյանը։

1939-ծնվել է ռազմական գործիչ, Հայաստանի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

1950-ծնվել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը։

1957-Մոսկվայի Մեծ թատրոնում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի պրեմերան։

1988-Երևանում սկսվել է նստացույց ԼՂՀ-ի շրջկոմի դիմումին ընթացք տալու պահանջով։

2002- Ընդդիմադիր համագործակցությունը (13 ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ) առժամանակ դադարեցրել է «Ա1+» հեռուստաընկերությանը կապուղուց զրկելու առիթով սկսված և աստիճանաբար իշխանափոխության պահանջների վերածված հրապարակային ակցիաները: 

2005- Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ 27-ամյա Տարոն Մարգարյանն ընտրվել է մայրաքաղաքի Ավանի թաղապետ:

2006-Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

2018-որոշվել է, որ պետական բուհերն իրենց բյուջեի 2 տոկոսն այլևս չեն փոխանցի Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին:

2021-մայրաքաղաքում ուժեղ փոթորիկը պոկել է կտուրներ, տեղահան արել ծառեր, իսկ Էջմիածին-Զվարթնոց տարածքում նույնիսկ պտտահողմ է եղել: Փոթորիկն ու կարկուտը ոչ միայն հոսանքազրկել են մայրաքաղաքի մի մասը, այլ նաև լուրջ վնասներ հասցրել գյուղատնտեսությանը:

2022-տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

337-վախճանվել է Հռոմի կայսր Կոնստանտին 1-ին Մեծը։

853-Նորվեգիայի թագավորի որդի Օլաֆ Սպիտակն ընդունել է վիկինգների և դանիացիների հպատակությունը Իռլանդիայում և Դուբլինը հայտարարել է մայրաքաղաք։

1455-Սենտ-Օլբանսի առաջին ճակատամարտով սկսվել է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմը։

1807-ադմիրալ Սենյավինի ղեկավարած Ռուսական կայսրության ռազմա-ծովային նավատորմը ջախջախել է թուրքկան նավատորմին Դարդանելյան ճակատամարտում։

1813-ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագները։

1859-ծնվել է հայտնի անգլիացի գրող, Շերլոկ Հոլմսի կերպարի ստեղծող Արթուր Կոնան Դոյլը։

1868-Ինդիանա նահանգի Մարշվիլդա բնակավայրի մոտ տեղի է ունեցել «Գնացքի մեծ թալանը»։

1879-ծնվել է ուկրաինացի ռազմական և քաղաքական գործիչ Սեմյոն Պետլյուրան։

1885-վախճանվել է ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն։

1892-Նյու-Յորքում բժիշկ Վաշինգտոն Շեֆֆիլդն արտոնագրել է ատամի մածուկը։

1900-Նյու-Յորքում հիմնադրվել է «Associated Press» տեղեկատվական գործակալությունը։

1906-Ռայտ եղբայրներն արտոնագրել են իրենց թռչող սարքը՝ ինքնաթիռը։

1926-Իտալիայում Մուսոլլինին արգելել է գեղեցկության մրցույթներն անվանելով նման միջոցառումները անբարոյական։

1950-Չինաստանի կառավարությունը Տիբեթին առաջարկել է տարածքային ինքնավարություն՝ այդ տարածքում կոմունիստական իշխանություն հաստատելու պայմանով։

1960-Հարավային Ամերիկայում տեղի է ունեցել Մեծ չիլիական երկրաշարժը։

2004-մեծ բախում է տեղի ունեցել ոստիկանության և կոկա աճեցնող գյուղացիների միջև Պերուում։

2007-Թուրքիայի Անկարա քաղաքի պատմական կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, զոհվել են մի քանի մարդ։

2010-Հնդկաստանի Մանգալուրե տարածքում վթարվել է Բոինգ 737 ինքնաթիռը, զոհվել են 158 մարդ։

2020 — Լախոր-Կարաչի թռչող A320 աէրոբուսը  վթարվել է Կարաչիում (Պակիստան): Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ ընկել է քաղաքի բնակելի տարածքի վրա, արդյունքում ինքնաթիռում գտնվող 99 անձնացից 97-ը զոհվել են, եղել են նաև զոհեր և վիրավորներ գետնի վրա:

Կ․ Խաչիկյան

Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»Տղամարդը hարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծել, կրակnցներ արձակելԻշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ հունիսի 9-ինԱյս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»Չիլիում ուժգին երկրաշարժ է գրանցվել Ով է կայծակից մահացած զինծառայողը«Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»
Ամենադիտված