Հայաստանում բացատրել են «քաղաքագետների» ցանկությունը նվազեցնելու ԽՍՀՄ դերը Հաղթանակի մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Որոշ հայ «քաղաքագետներ» և «վերլուծաբաններ» նվազեցնում են ԽՍՀՄ-ի վճռորոշ դերը նացիզմի դեմ հաղթանակում Արևմուտքի բարեհաճությունը շահելու և հակառուսական նոր քարոզչական ճակատ բացելու համար, կարծում է Հայաստանի խորհրդարանի նախկին փոխնախագահ և նախկին իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Վերջերս Հայաստանում որոշ «վերլուծաբաններ», «քաղաքագետներ» և «պատմաբաններ» փորձում են նվազեցնել ԽՍՀՄ-ի վճռորոշ դերը ֆաշիզմի դեմ հաղթանակում: Նման շոուների նպատակը պարզ է՝ շահել Արևմուտքի և նոր ամերիկյան վարչակազմի հավանությունը փորձելով բացել նոր ճակատ հակառուսական քարոզչության համար: Ակնհայտ է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ դաշնակիցները միասին վերցրած ճակատում չհասան ԽՍՀՄ բանակի կողմից ձեռք բերված դրական արդյունքների նույնիսկ կեսին», - գրել է Շարմազանովը Facebook* սոցիալական ցանցում, գրում է ria.ru–ն:
Նրա խոսքով Խորհրդային բանակի բոլոր հերոսական գործողություններում մեծ է եղել հայ հրամանատարների, զինվորների և ազգային դիվիզիաների դերը, օրինակներն են մարշալ Հովհաննես Բաղրամյանը, նավատորմի ադմիրալ Հովհաննես Իսակովը, զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ռազմական օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան։
«Ակնհայտ փաստ, գերմանական նացիզմը պարտվեց դաշնակից պետությունների համատեղ ջանքերով, որտեղ ԽՍՀՄ-ի դերը անհերքելի և վճռորոշ էր: ԽՍՀՄ-ն այս պատերազմում կորցրեց 27 միլիոն մարդ: Իսկ քանի՞ ամիս դիմադրեց Արևմտյան Եվրոպան: 1940 թվականի ամռանը գրեթե ամբողջ մայրցամաքային Եվրոպան արդեն գտնվում էր Հիտլերի իշխանության տակ: 1941 թվականի հունիսի 22-ին ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը սկսեցին ոչ միայն նացիստական Գերմանիան, այլև նրա արևմտաեվրոպական «հաճախորդները»», - նշել է Շարմազանովը հավելելով, որ շատերը, դաշնակիցների օգնության մասին խոսելիս, գերագնահատում են ամերիկյան Լենդ-Լիզինգի դերը։
«Ի տարբերություն երևանյան «արևմտյանների» և Արևմուտքում գործող պատմության կեղծարարների, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի 1940-ականների առաջնորդները ԽՍՀՄ դերի մասին այլ, շատ դրական կարծիք ունեին... Եվ՛ Ֆրանկլին Ռուզվելտը, և՛ Շառլ դը Գոլը, և՛ Ուինսթոն Չերչիլը բարձր էին գնահատում ԽՍՀՄ-ի բացառիկ և վճռորոշ դերը նացիզմի դեմ հաղթանակում»,-ասել է Շարմազանովը կոչ անելով «հանրային քաղաքագետներին» չհակասել Ռուզվելտին և Չերչիլին այդ հարցում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը