Հնդկաստանը լիակատար բոյկոտ է հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հնդիկ առևտրականները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին՝ վերջին հակամարտությանը Պակիստանին ցուցաբերած աջակցության պատճառով: Այս մասին հաղորդում է հնդկական Economic Times պարբերականը:
Հնդկաստանի առևտրականների համադաշնությունը հայտարարել է անհապաղ դադարեցնել այդ երկրներից եկող ցանկացած ներմուծում և արտահանում: Հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար Հնդկաստանի ավելի քան 24 նահանգների բիզնեսի ղեկավարներ հավաքվել են Դելիում։
Հավաքական որոշում է կայացվել դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ ողջ առևտուրը։ Հնդկական ընկերություններին խորհուրդ է տրվել անհապաղ դադարեցնել Թուրքիայում և Ադրբեջանում գովազդներ կամ ֆիլմեր նկարահանելը, իսկ չենթարկվելու դեպքում բոյկոտ կհայտարարվի նաև տվյալ ընկերությանը: