Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գերտրուդա» պլան. արդյո՞ք Հիտլերը կվերակենդանացներ Մեծ Հայաստանը, եթե հաղթեր Ստալինգրադի ճակատամարտը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը որոշել է «ցրել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին առասպելը» Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակը երկրի համար փրկություն չէր։ Ընդհակառակը, եթե գերմանացիները հաղթեին, նա վստահ է, որ կստեղծվեր միասնական պատմական Հայաստան, որը կներառեր այժմյան Թուրքիային պատկանող հողերը։ Իսկապե՞ս դա այսպես էր, գրում է naked-science.ru–ն։

Արծրուն Հովհաննիսյանի կողմից խոսված «Գերտրուդա» պլանը 1941-1942 թվականներին ի հայտ եկած գերմանական գործողությունների պլանի անվանումն է։ Այն, թե այդ ուրվագծերի շրջանակներում Հայաստանին ի՞նչ դեր էր վերապահված պարզելու համար, նախ պետք է հասկանալ, թե ինչպիսին էր իրավիճակն այդ ժամանակ և ինչ տեղ էր զբաղեցնում Հայաստանը դրանում։

1941 թվականին Գերմանիան ներխուժեց ԽՍՀՄ առանց նրա ուժի մասին որևէ պատկերացման։ Հետևաբար, «Բարբարոսա» պլանով սահմանված արշավանքի նպատակներն էին Մոսկվայի գրավումը, որին նրանք ոչ միայն չհասան, այլ նաև դա իմաստ չուներ։ Գերմանացիները կարծում էին, որ Մոսկվայի անկմամբ Ստալինը չի կարողանա նորմալ մատակարարել իր բանակներին, քանի որ սխալմամբ կարծում էին, որ մայրաքաղաքից արևելք պարզապես նորմալ երկաթուղային համակարգ գոյություն չունի։ Գերմանական պլանավորման և իրական կյանքի միջև եղած անջրպետի խորությունը հասկանալու համար հիշենք, որ գերմանական հետախուզության ապագա ղեկավարը մրցակցի հետ վիճում էր այն մասին, թե արդյո՞ք Տրանսսիբիրյան երկաթուղին երկրորդ ճյուղ ունի։ Չնայած այդ երկաթուղին ավարտվել էր այդ իրադարձություններից 35 տարի առաջ, բայց Բեռլինը հստակ չէր հասկանում դա կամ որևէ այլ բան Խորհրդային Միության մասին, քանի որ կարծում էր, որ այն բնակեցված է ցածրորակ մարդկանցով և հեշտությամբ կքանդվի Վերմախտի հարվածների տակ։ Եթե ​​դա այդպես է, մտածեցին  Գերմանիայում, ապա ի՞նչ իմաստ ունի խորանալ այնտեղ եղածի և աշխարհագրության մեջ։

Բայց երբ Վերմախտը պարտվեց Մոսկվայի մոտ, նրանք արդեն հասկացան, որ պետք է փորձեն ավելի մտածված պլանավորում։ 1942 թվականին Հիտլերը լսեց իր գեներալների առաջարկները հարձակողական գործողությունների վերաբերյալ, բայց չտպավորվեց, նրանցից ոմանք առաջարկում էին գրավել արդեն իսկ շրջափակված Լենինգրադը, մյուսները կրկին հարվածել Ռուսաստանի մայրաքաղաքին։ Այնուհետև Հիտլերը թելադրեց իր սեփական գործողությունների ծրագիրը՝ 1942 թվականի ապրիլի 5-ի թիվ 41 հրահանգը։ Այս ծրագիրը վերջապես ներառում էր ԽՍՀՄ-ին վճռական պարտություն հասցնելու գաղափար, այն է զրկել նրան նավթից, որի 90 տոկոսն այն ժամանակ արդյունահանվում էր Կովկասում և Ադրբեջանում։ Առանց նավթի Կարմիր բանակը չէր կարող պատշաճ պայքարել, բացի դա Բաքվի նավթը շատ օգտակար կլիներ գերմանացիների համար։

Կովկաս պարզապես գնալ հնարավոր չէր, նախ, անհրաժեշտ էր ապահովել գերմանական հարձակման ձախ թևը՝ Կարմիր բանակը հետ մղելով դեպի արևելք, որպեսզի առաջխաղացող Վերմախտի ձախ թևը հայտնվեր Դոնի (Վորոնեժից ներքև) և Վոլգայի (Ստալինգրադից  ներքև) պաշտպանության տակ։ Անհրաժեշտ էր նաև կտրել խորհրդային զորքերը Սև ծովի ափից, որպեսզի նրանք չկախվեին առաջխաղացող գերմանացիների աջ թևի վրա կապելով նրանց ուժերը։

Այդ «Բլաու» պլանը ֆենոմենալ հաջողություն ունեցավ առաջին չորս շաբաթների ընթացքում: Ստալինը գերմանացիներից ակնկալում էր հենց այն գործողությունները, որոնք առաջարկում էին գեներալները, այսինքն կրկնվող ճակատային հարձակումներ Մոսկվայի և Լենինգրադի վրա, ինչպես անցյալ տարի։ Հիտլերի մանևրը, ով հանկարծակի ավելի խելամիտ լուծում առաջարկեց, անակնկալ էր Ստալինի համար։ Հետևաբար, Կարմիր բանակը Ստալինգրադի և կովկասյան ուղղություններում քիչ ռազմավարական պաշարներ ուներ։ Գերմանացիները հեշտությամբ առաջ անցան հարյուրավոր կիլոմետրեր, և 1942 թվականի օգոստոսի 20-ին հասան Վոլգա՝ կտրելով նավթով բեռնանավերի շարժը դեպի երկրի կենտրոն։

Բայց օգոստոսից սկսած ամեն ինչ ըստ պլանի չընթացավ, Պաուլուսի սխալները և Չույկովի հմուտ հրամանատարությունը թույլ չտվեցին գերմանացիներին գրավել Ստալինգրադը, իսկ Սևաստոպոլի պաշտպանության նախկին հրամանատար Պետրովը թույլ չտվեց գերմանացիներին Վրաստանից մինչև Նովոռոսիյսկ ծով նետել խորհրդային զորքերը։ Արդյունքում, գերմանական առաջխաղացումը դեպի Կովկաս կանգ առավ. թևերին կապված ուժերը չշարժվեցին «Կասպից ծովի ափով դեպի Կովկաս», ինչպես նշված էր Հիտլերի հրահանգում։

Սակայն 1942 թվականի ամռանը գերմանացիները դեռ չգիտեին դրա մասին և ակտիվորեն պլանավորում էին, թե ինչ կանեն հաջորդիվ։ Այդպիսի մշակվող ծրագրերի թվում էր «Գերտրուդա» գործողությունը։ Այն նախատեսում էր գերմանացիների գործողությունները Խորհրդային Անդրկովկասի գրավումից հետո, այն է հարձակումներ Թուրքիայի վրա ինչպես արևմուտքից (Բուլղարիայից), այնպես էլ արևելքից՝ նոր գրավված Անդրկովկասից։

Հովհաննիսյանի խոսքով այդ ծրագրի հեղինակները նախատեսում էին անկախ Հայաստանի ստեղծում, իսկ հայկական լեգեոնները պետք է մասնակցեին Թուրքիայի համար մղվող մարտերին։ Նման ճակատամարտերը, զուտ աշխարհագրական առումով, կհանգեցնեին Արևմտյան Հայաստան մուտք գործելուն։

Բայց խնդիրն այն է, որ «Գերտրուդա» ծրագրում իրականում նման բան չկա։ Եվ պատճառը պարզ է, Խորհրդային Հայաստանի քաղաքական վերակազմակերպումն ուրվագծվել էր «Բլաու» պլանով։ Հայաստանը պետք է լիներ Կովկասի Ռեյխսկոմիսարիատի մաս, որի ղեկավար գերմանացիներն արդեն նշանակել էին Առնո Շիկեդանցին։ Նա այդ պաշտոնը ստացել էր ոչ այն պատճառով, որ նացիստները պլանավորում էին նրա թեկնածությունով ընտրություններ կազմակերպել Կովկասում։

Դա տեղի էր ունեցել, որովհետև  Ռեյխսկոմիսարիատը Մեծ գերմանական ռեյխի վարչական-տարածքային միավորն է։ Այն պետք է տարբերակել Երրորդ Ռայխից (Գերմանիայի տարածքները մինչև 1940 թվականի ապրիլի 9-ը), քանի որ այն ներառում էր նոր հողեր և ուներ սկզբունքորեն տարբեր կառուցվածք։ Դրա հողերը բաղկացած էին կոմիսարիատներից և կառավարվում էին գլխավոր կոմիսարների՝ Ադոլֆ Հիտլերի ներկայացուցիչների կողմից։ Այսինքն Բեռլինը նախատեսում էր այդ ամբողջ գոտին ներառել Գերմանիայի կազմում, և այդ պատճառով էլ այնտեղ նշանակել էր գերմանացի կառավարիչ։ Նմանատիպ ռեյխսկոմիսարիատներ էին կազմակերպվել նաև Ուկրաինայում և ԽՍՀՄ այլ օկուպացված տարածքներում։

Հայաստանը, իր այն ժամանակվա 1.3 միլիոն բնակչությամբ, չէր կարող ստանալ այդքան մեծ ղեկավար՝ Ռեյխսկոմիսար, նրան տրվել էր միայն գլխավոր կոմիսարիատի (Generalkommissariat Armenien) կարգավիճակ։ Այսինքն իրական գերմանական փաստաթղթերում պարզապես խոսք չկար որևէ անկախ Հայաստանի մասին։

Բայց դա չի նշանակում, որ նման ծրագրեր չեն եղել։ ԽՍՀՄ-ում գերմանական օկուպացիոն վարչակազմի պաշտոնական ղեկավար Ալֆրեդ Ռոզենբերգը Հիտլերին զեկույց է ներկայացրել, որում նշել է, որ հայերենը հնդեվրոպական լեզու է։ Այդ հիմքի վրա էլ նա նշել է հայերի «արիական ծագումը» և իրականում մտածել նրանց գրեթե անկախություն շնորհելու մասին։ Գրեթե, որովհետև Ռոզենբերգը, ինչպես գերմանացիների մեծ մասը, քիչ բան գիտեր Կովկասի մասին։ Հետևաբար, նա ցանկանում էր ստեղծել կովկասյան և անդրկովկասյան ժողովուրդների դաշնություն։ Նա պարզապես չէր հասկանում, որ ադրբեջանցիներն ու հայերը, իրենց դժվարին անցյալի պատճառով, չեն կարող կամավոր կերպով համակեցություն հաստատել մեկ պետության մեջ։ Գերմանացիները, ընդհանուր առմամբ, շատ չէին մտածում այն ​​​​ժողովուրդներին վերաբերող մանրամասների մասին, որոնց նրանք համարում էին թերզարգացած:

Սակայն Ռոզենբերգի ծրագրերը շուտով հանդիպեց անհաղթահարելի խոչընդոտի՝ Հիտլերին։ Նա ուղղակիորեն հայտարարեց. «Չգիտեմ, թե ինչպես կվարվեն այդ վրացիները։ Նրանք թյուրքական ժողովուրդների շարքին չեն պատկանում։ Ես միայն մուսուլմաններին եմ (ինչպես գերմանացիներն այդ ժամանակ անվանում էին ադրբեջանցիներին) համարում հուսալի, մնացած բոլորին համարում եմ անվստահելի։ Այս պահին ես այս զուտ կովկասյան գումարտակների կազմավորումը համարում եմ շատ ռիսկային, մինչդեռ ես որևէ վտանգ չեմ տեսնում զուտ մուսուլմանական կազմավորումների ստեղծման մեջ։ Չնայած Ռոզենբերգի և զինվորականների բոլոր հայտարարություններին, ես նաև չեմ վստահում հայերին»։

Որտեղի՞ց է գալիս հայերի նկատմամբ նման անվստահությունը, հաշվի առնելով մուսուլման ադրբեջանցիների նկատմամբ համակրանքը։ Դա հասկանալու համար արժե մեջբերել նրա 1942 թվականի դեկտեմբերին գրված և Table Talk-ում արձանագրված խոսքերը. «Եթե Շառլ Մարտելը 732 թվականին չհաղթեր Պուատիեին (արաբներին), դուք բոլորդ հավանաբար կընդունեիք իսլամ, որը փառաբանում է հերոսությունը և յոթերորդ երկինքը բացում է միայն ամենաքաջ զինվորների համար։ Այդ դեպքում գերմանական ռասան կգրավեր ամբողջ աշխարհը։ Միայն թե քրիստոնեությունը խանգարեց մեզ հասնել դրան»։

Այլ կերպ ասած, Հիտլերը քրիստոնեությունն այնքան ստորադաս էր համարում իսլամին, որ ինքնին մուսուլմաններին ավելի լավ էր վերաբերվում, քան քրիստոնյա ժողովուրդներին։ Դա ակնհայտ երևում էր ոչ միայն Գերմանիայում եկեղեցու վրա նրա ճնշումներով, այլ նաև նրա արտաքին քաղաքականության մեջ։ Երբ 1942 թվականի նոյեմբերին նա կասկածներ ունեցավ Վիշիի Ֆրանսիայի դիրքորոշման վերաբերյալ՝ առանց վարանելու գրավեց այն։ Բայց երբ նրա մոտ նմանատիպ կասկածներ առաջացան Թուրքիայի վերաբերյալ, նա հրամայեց գրել Գերտրուդա ծրագիրը, բայց երբեք որևէ հարձակում չձեռնարկեց շարունակելով Թուրքիայի հետ դաշինք կնքելու իր փորձերը։

Սակայն, ինչպես վաղուց ցույց են տվել Խորհրդային Արտաքին գործերի նախարարության փաստաթղթերը, որոնք հրապարակվել են, թուրք դիվանագետներն ու կառավարիչները ոչ մի կերպ չէին ցանկանում դաշինք կնքել գերմանացիների հետ։ Նրանք ճիշտ էլ կարծում էին, որ չնայած պատերազմի դժվարին մեկնարկին, Մոսկվան կհաղթի։ Նման պայմաններում Գերմանիայի նման սատկած ձիու վրա խաղադրույք կատարելը, թուրքերի կարծով ոչ միայն անխոհեմ էր, այլ նաև վտանգավոր։ Ինչպես հայտնի է, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան հենց դա էլ արեց, որի համար էլ վճարեց իր տարածքների և բնակչության մեծ մասի կորստով։ Նրանք ցանկություն չունեին կրկնել նույն սխալը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Իսկ ի՞նչ կլիներ, եթե հայկական լեգեոններն ուժով պահանջեին Հայաստանի անկախությունը։ Կարմիր բանակի հայ ռազմագերիներից գերմանացիները կազմեցին Հայկական լեգեոն՝  ութ գումարտակ։ Նրանց հետ խնդիրներ կային, գումարտակներից մեկը գրեթե անցավ ԽՍՀՄ-ի կողմը, այդ իսկ պատճառով այն լուծարվեց։ Բոլոր գումարտակների հրամանատարությունը լիովին գերմանական էր, և նրանք չունեին ծանր զենքեր, նրանց օգտագործվում էին պարտիզանների դեմ պայքարելու համար, որտեղ այլ զենքերն ու տանկերն իրականում անհրաժեշտ չէին։ Ընդհանուր առմամբ, լեգեոնի միջով անցել է տասնյակ հազարից պակաս մարդ։ Համեմատության համար նշենք, որ գրեթե քառասուն հազար ադրբեջանցի գերի է անցել ադրբեջանական լեգեոնի միջով։

Կարո՞ղ էին այդ ստորաբաժանումները կամ Գարեգին Նժդեհը (անկախ Հայաստանի կողմնակից), որը մի ժամանակ թույլատրել էր նրանց կազմավորումը, ինչ-որ կերպ ճնշում գործադրել գերմանացիների վրա ստիպելով նրանց ճանաչել Հայաստանի անկախությունը։ Այս հարցին պատասխանելու համար կարող ենք դիմել Ուկրաինայի փորձին։ ԽՍՀՄ-ի վրա հարձակումից առաջ գերմանացիների կողմից ՕՈՒՆ-ի առաջնորդ Ստեփան Բանդերայի հովանու ներքո նախապատրաստված ՕՈՒՆ-ի ստորաբաժանումները շատ ավելի մեծ էին, քան հայկական ութ գումարտակները։ Այո, և նույնիսկ ավելի լավ զինված: Սակայն, երբ 1941 թվականի հունիսի 30-ին ՕՈՒՆ-ի մի մասը, սեփական նախաձեռնությամբ, Լվովում հռչակեց անկախ ուկրաինական պետություն անմիջապես կազմակերպելով հրեական ջարդ, Հիտլերն անմիջապես արձագանքեց: Նա հրամայեց Հիմլերին կարգուկանոն հաստատել այդ, ինչպես ինքն էր ասում, ավազակախմբի մոտ։ Կարգուկանոնը վերականգնվեց, Բանդերան ձերբակալվեց, տարվեց Գերմանիա և այնտեղ պահվեց բանտերում ու ճամբարներում մինչև 1944 թվականի վերջը: Գերմանացիները չէին նեղվում, որ ՕՈՒՆ-ի անդամները կոտորում էին հրեա կանանց ու երեխաներին, բայց անկախ ուկրաինական պետության պաշտոնական հռչակումը Բեռլինի կողմից ընկալվեց որպես անընդունելի անամոթություն: Միայն 1944 թվականի վերջին, երբ Ռեյխը գտնվում էր ոչնչացման եզրին, Բանդերան ազատ արձակվեց Ուկրաինայում ՕՈՒՆ-ի անդամներին ավելի դաժան դիվերսիաների խթանելու համար,  չնայած, «անկախ ուկրաինական պետության» ճանաչում չեղավ էլ, Լվովի ջարդը մնաց այդ պետական ​​կազմավորման առօրյա պատմության մեջ միակ նշանակալի իրադարձությունը։

Վերադառնանք Հայաստան։ Փոքր հայկական գումարտակները, որոնց հրամանատարությունը պատկանում էր ոչ թե իրենց, ինչպես ՕՈՒՆ-ի անդամներին, այլ գերմանացի սպաներին, ոչ մի կերպ չէին կարող ազդել գերմանացիների դիրքորոշման վրա։ Ո՛չ ռազմական, ո՛չ էլ քաղաքական միջոցներով։ Հայերի ճակատագիրը գերմանացիները որոշել էին դեռևս Գերտրուդա պլանի հաստատումից առաջ, և ճակատագիրը Երրորդ Ռայխի մի փոքր մաս լինելն էր։

Իսկ որտեղի՞ց են ծագել Հովհաննիսյանի այս գաղափարները, եթե գերմանական փաստաթղթերում Հայաստանի անկախության մասին խոսք չկա, այլ խոսք է գնում նրա օկուպացիայի և գլխավոր կոմիսարիատի վերածվելու մասին։ Փաստն այն է, որ գերմանացիները ստիպված էին ինչ-որ կերպ մոտիվացնել հայերին միանալ լեգեոնին։ Եվ դրա համար նրանց ասվում էր, որ նրանք կվերականգնեն Հայաստանի անկախությունը։ Իհարկե, դա սուտ էր, հակառակ դեպքում այն ​​չէր ընդգրկվի Կովկասի Ռայխսկոմիսարիատի կազմում։ Բայց գերմանացիների համար, ովքեր իրենց համարում էին ավելի բարձր ռասայի ներկայացուցիչներ, «ենթամարդկանց» ստելու մեջ ոչ մի ամոթալի բան չկար։ Ինչպես Հիտլերն էր ասում իր նմանատիպ գործողությունների մասին, նա նույն անգլիացիներին և ֆրանսիացիներին խոստացել էր ամեն ինչ, և միայն դռնից դուրս գալուց հետո ծիծաղեց նրանց միամիտության վրա։ Նման պարադիգմայում հայ գերիների խաբեությունն այնքան աննշան բան էր, որ նույնիսկ արժանի չէր հիշատակման։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված