Պատգամավոր Չեպան կոչ է արել Հայաստանին պատժել Պուտինի սկանդալային պաստառը տեղադրածներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ վիրավորանքներով պաստառ կախած սադրիչները պետք է պատժվեն ամենախիստ ձևով։ Այդ մասին News.ru-ին ասել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։ Նրա խոսքով նման մարդիկ չեն գործում սեփական երկրի շահերից ելնելով և գործոում են փողի համար։ «Միշտ լինում են սադրիչներ։ Ես ուզում եմ դիմել Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք ամենախիստ կերպով ճնշեն իրավիճակը սրող սադրիչներին», - ասել է նա:
Չեպան հիշեցրել է, որ եթե նրանք դա չանեն, ապա նմանատիպ սադրանքները երկրում կկրկնվեն և, ի վերջո, կհանգեցնեն ներքին անկարգությունների։
Ավելի վաղ հայ ակտիվիստները Երևանում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին ուղղված վիրավորանքներով պաստառ էին կախել։ Պաստառները կախվել էին մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպանատան դիմաց և Կիևյան կամրջի վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը