Զելենսկին «միջոց է գտել»՝ ինչպես «համոզել» Ռուսաստանին դադարեցնել կրակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միայն լրացուցիչ պատժամիջոցները կստիպեն Ռուսաստանին դադարեցնել կրակը։ Հրադադարի նման միջոց է առաջադրել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին, փոխանցում է Lenta-ն։
«Միայն լրացուցիչ պատժամիջոցները կստիպեն Մոսկվային դադարեցնել կրակը», - հայտարարել է նա:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Կիևը նոր պատժամիջոցային քայլեր է սպասում ԱՄՆ-ից, Եվրոպայից և իր բոլոր գործընկերներից: