ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացված ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված՝ հաշվետու ժամանակահատվածում կատարված 46 հրապարակումներում արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների հիման վրա Հանձնաժողովի կողմից նախաձեռնվել են ուսումնասիրություններ 132 հայտարարատուների (94 պաշտոնատար անձ և 38 ընտանիքի անդամ) վերաբերյալ:
ArmLur.am-ը տեղեկանում է, որ միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են դրան նախորդող ժամանակահատվածում կատարված հրապարակումների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրությունները, որոնց արդյունքում՝ 18-ի դեպքում որոշվել է իրականացնել պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերի վերլուծություն:
Միաժամանակ, 57 ուսումնասիրությունների դեպքում որոշվել է հայտարարատուներից հայցել պարզաբանումներ և հիմնավորող փաստաթղթեր, որոնց գնահատումը հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ ընթացիկ փուլում է գտնվել: Հատկանշական է, որ մյուս դեպքերում մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ հետագա ընթացքի անհրաժեշտությունը բացակայել է, ուստի հայտարարատուներին առաջարկվել է իրենց հայտարարագրերում կատարել համապատասխան ուղղումներ: Միևնույն ժամանակ, կուսակցությունների 2022, 2023 թվականների տարեկան հաշվետվությունների ստուգման ընթացքում հաշվետվությամբ ներկայացված նվիրատվությունների վերաբերյալ տվյալների արժանահավատությունն ստուգելու համար իրականացվել է կուսակցությանը նվիրատվություն կատարած՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատու անձանց, մասնավորապես՝ 36 պաշտոնատար անձանց և ընտանիքի 32 անդամների՝ 68 հայտարարագրերում հայտարարագրված տվյալների ստուգում, որոնց արդյունքում նախաձեռնվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 13 վարույթ՝ 9 անձանց նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200,000 ՀՀ դրամի չափով, 4 անձանց նկատմամբ հարուցված վարույթը կարճվել է:
Էմմա Միքայելյան