Ան-24 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և կոշտ վայրէջք կատարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Կիրենսկի օդանավակայանում Ան-24 ինքնաթիռի առջևի շասսին վնասվել է, իսկ օդանավը դուրս է եկել թռիչքուղուց։
«Զոհեր կամ վիրավորներ չկան։ Միջադեպի պատճառները պարզվում են։ Ուղևորները տարհանվել են», - հայտնել է ՌԴ տրանսպորտային դատախազությունը։