Զախարովան հայտնել է՝ երբ Ուկրաինային կհանձնեն կարգավորման վերաբերյալ հուշագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանը Ուկրաինային կհանձնի հակամարտությունների կարգավորման հուշագիրը, հենց որ այն մշակվի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ակնկալում ենք, որ ուկրաինական կողմը կատարում է նույն աշխատանքը և մեզ կուղարկի իր եզրակացությունները ռուսական փաստաթղթի ստացման հետ միաժամանակ»,- ասել է Զախարովան։
Դիվանագետը հավելել է, որ Մոսկվայի կողմից նախապատրաստվող հուշագիրը նախանշելու է կարգավորման սկզբունքները, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր ժամկետները և պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում հնարավոր զինադադարի պայմանները։