«Շատ աղջիկներ են եղել իմ կյանքում, մեկը խանդոտ է եղել, մյուսի հանդեպ ես եմ մեղավոր եղել». Ռաֆայել Երանոսյանը՝ անձնական կյանքի մասին
ՖՈՏՈ
«Չեմ սիրում անդաստիարակ կանանց ու աղջիկներին, ովքեր մոռանում են, որ կին են: Կլինի սոցհարթակներում, թե՝ բակում, գռեհիկ պահվածքը, սոցցանցերում հայհոյելը չեմ սիրում: Վերջ ի վերջո, տղան ու աղջիկը պիտի տարբերվեն, հիմա խառնվել է ամեն ինչ:
Շատ կանայք ու աղջիկներ են եղել իմ կյանքում, մեկը խանդոտ է եղել, մեկը ինձ չի հասկացել, մյուսի հանդեպ ես եմ մեղավոր եղել, և կա այն, ինչ կա: Աստված առաջ, ամեն ինչ իր հունով ընթանում է ու համոզված եմ, որ այդ լուսաբացը ես ու բոլոր այն մարդիկ, ովքեր սպասում են այդ հրաշալի օրվա, միասին կվայելենք: Այդ լուսաբացն արդեն այդքան հեռու չէ»,- «Կյանքի ճանապարհին» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը: