Եվ այստեղ ծննդաբերելու կարիք չկա. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն անսպասելի հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է տեղի բնակիչներին ուղղված մի փոքր անսպասելի կոչ՝ ուղեկցվող «#SecuringUSBorders» հեշթեգով, գրում է 9tv.co.il–ը։
Համաձայն խնդրագրի «ծննդաբերական տուրիզմը դեպի Միացյալ Նահանգներ արգելված է», ինչը նշանակում է, որ հղի կանանց արգելվում է մուտք գործել երկիր երեխա ծննդաբերելու նպատակով, քանի որ նորածինը ծննդյան իրավունքով կդառնա ամերիկացի։
Դատելով Ֆեյսբուքում նույն հեշթեգով այլ գրառումներից Հայաստանը միակ երկիրն է, որը ստացավ նման էկզոտիկ նախազգուշացում. գուցե՞ այդ երկրի կանայք պարբերաբար զբաղվում են նույն «ծննդաբերական տուրիզմով»։
Միաժամանակ, վերջին շաբաթներին տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատները սկսել են հրապարակել տարբեր նախազգուշացումներ նույն հեշթեգով ուղղված հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրների բնակիչներին, բայց երբեմն նաև արևմտյան երկրների բնակիչների համար։
Հատկապես ծանր հարված է ստացել Մոլդովան ստանալով երեք նախազգուշացում՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելու փորձերի, վիզայի ժամկետը լրանալուց հետո ԱՄՆ-ում անօրինական կերպով գտնվելու և այլնի վերաբերյալ։
Ամերիկյան վարչակազմը նույնպես ընդհանուր առմամբ արարողակարգային չի վարվում նաև եվրոպացիների հետ. երեք օր առաջ ԵՄ-ում ԱՄՆ առաքելության կայքը հրապարակել էր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեջբերումն այն մասին, որ «Ամերիկա այցելելն իրավունք չէ, այլ արտոնություն, որը տրվում է նրանց, ովքեր հարգում են ամերիկյան օրենքներն ու արժեքները»։
Վերջին շաբաթներին նմանատիպ դասախոսություններ են կարդացվել հույների, բուլղարների, իռլանդացիների և որոշ այլ եվրոպական ժողովուրդների համար։
Շատ մեկնաբաններ դեսպանների այդ խրատները համարել են ամբարտավան և ինքնահավան, սակայն ամերիկացիներին դա քիչ է անհանգստացնում։ Ըստ երևույթին, այս հեշթեգի տակ «նախատանքները» ուղղված են այն եվրոպական երկրներին, որոնք կառավարվում են Միացյալ Նահանգների նկատմամբ անբարյացակամ ռեժիմների կողմից և որոնց բնակչությունը ներգաղթի խնդիրներ է առաջացնում ամերիկացիների համար։
Այսպիսով, նաև գերմանացիներն են ստացել նախազգուշացում, որ «ԱՄՆ գործընկերների» իշխանությունները չպետք է «դառնան Ամերիկա անօրինական միգրացիայի տարանցիկ կետ»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը