Մարատ Սևոյանը նշանակվել է Նոր Նորքի թաղապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցրել է իր լիազորությունները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում թաղապետարանի աշխատակիցները ծեծի էին ենթարկել Արթուր Չախոյանին։