Մասկը փորձել է ԱՄԷ-ում OpenAI-ի խոշոր գործարք խափանել․ WSJ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ձեռնարկատեր Իլոն Մասկը փորձել է խանգարել OpenAI-ին՝ ChatGPT ծրագրի մշակողին, համաձայնագիր կնքել ԱՄԷ-ում տվյալների մեծ կենտրոն կառուցելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը պնդում է, որ Մասկը ցանկացել է ապահովել, որ իր AI startup xAI-ը ներառված լինի տվյալների կենտրոնի կառուցման համաձայնագրում։ Հրապարակումն ընդգծում է, որ մերժման դեպքում ձեռնարկատերը սպառնացել է կանխել գործարքի կնքումը։ Մասկը G42 կոնգլոմերատի ներկայացուցիչներին ասել է, որ ԱՄՆ նախագահը չի հաստատի տվյալների կենտրոնի կառուցման նախագիծը, եթե xAI-ն չմասնակցի։
«Ձեռնարկատերը հիստերիայի մեջ է ընկել, երբ իմացել է, որ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը Թրամփի հետ գնալու է Սաուդյան Արաբիա»,-գրում է պարբերականը՝ պնդելով, որ ԱՄՆ նախագահի օգնականները ստիպված են եղել ուղիներ փնտրել Մասկին հանգստացնելու և գործարքը չխաթարելու համար։