Հարվարդի համալսարանում իրավիճակը ծանր է․ CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ պետդեպարտամենտը սկսել է վերանայել Հարվարդի համալսարանի հետ կապված բոլոր օտարերկրացիների՝ ոչ միայն ուսանողների, այլև ուսումնական հաստատության աշխատակիցների վիզաները: Այս մասին հայտնել Է CNN-ը՝ վկայակոչելով գերատեսչության երեք բարձրաստիճան աշխատակիցների։
ԱՄՆ-ի իշխանության գործադիր ճյուղի կարծիքով՝ Հարվարդը չի կարող ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների լիակատար անվտանգությունը այն ակտիվիստների պատճառով, որոնք հանդես են գալիս պաղեստինցիների իրավունքների օգտին և Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ: Ի պատասխան՝ համալսարանը հայց է ներկայացրել Բոստոնի դաշնային դատարան։
Դաշնային դատավորն արգելափակել է ամերիկյան վարչակազմի որոշումը՝ արգելել բուհին արտասահմանից ուսանողների ընդունելությունը։ Ժամանակավոր արգելքը թույլ չի տալիս կառավարությանը զրկել համալսարանին հավաստագրումից: Այնուհետև ԱՄՆ վարչակազմը կասեցրել է օտարերկրացիներին ամերիկյան ուսանողական վիզաների տրամադրման նոր հարցազրույցների անցկացումը: