ԱՄՆ-ը արդիականացված միջուկային ռումբ կարտադրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միացյալ Նահանգները կսկսի արդիականացված միջուկային օդային ռումբի սերիական արտադրությունը։ Այս մասին հայտնում է Միջուկային անվտանգության ազգային գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ արտադրության մեկնարկը նախատեսված է հուլիսին։ B61 միջուկային ավիացիոն ռումբը 61-13 տարբերակով նախատեսված կլինի ռազմավարական ավիացիան զինելու համար։
Օդային ռումբի հզորությունը հասնում է 360 կիլոտոննայի։ Այն ԱՄՆ միջուկային զինանոցի ամենահզոր մարտագլխիկներից է։