Նյու Յորքում կսկսեն դպրոցականներին կրիպտոարժույթ օգտագործել սովորեցնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նյու Յորքի իշխանությունները կսկսեն դպրոցականներին կրիպտոարժույթ օգտագործել սովորեցնել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը։
Նա ընդգծել է, որ դասընթացը տեղի է ունենալու անմիջապես դպրոցներում։ Նյու Յորքի քաղաքապետը նշել է, որ քաղաքային իշխանությունները չափազանց կարևոր են համարում աշխատել բնակչության, այդ թվում՝ երեխաների հետ կրիպտոարժույթների օգտագործման վերաբերյալ կրթելու ուղղությամբ։