Իսրայելին «սարսափեցնում» Է ԱՄՆ-Իրան գործարքը․ Wall Street Journal
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելն անհանգստացած է՝ Թրամփի վարչակազմը կարող է գործարք կնքել Իրանի հետ, որը Թեհրանին չի զրկի միջուկային զենք արտադրելու հնարավորությունից, բայց կսահմանափակի Թել Ավիվի ռազմական գործողությունների հնարավորությունը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
«Մտավախություն կա, որ Թրամփը ցանկանում է գործարք կնքել, իսկ Իրանը կարող է ժամանակ ձգել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Արդյունքում կստանանք գործարք, որը չի համապատասխանի ուրանի զրոյական հարստացման սկզբունքին», - ասել Է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի նախկին ավագ տնօրեն Ավներ Գոլովը:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանին տրամադրել «պայմանների ցանկ», որը կներառի ուրանի հարստացման դադարեցումը: «Եթե նրանք չընդունեն այդ պայմանները, իրանցիների համար վատ հետևանքներ կլինեն», - հստակեցրել է նա: