Թուրքիայի արտգործնախարարը կանխատեսել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ժամկետները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը կարելի է հասնել մեկ տարվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։
«Կամ մենք թույլ կտանք, որ այս պատերազմը շարունակվի, կամ այս տարվա ընթացքում կհասնենք կայուն խաղաղության»,- ասել է նա։
Մինչ այս Ֆիդանը հայտնել էր, որ Թուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ուկրաինայի հետ հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունների շուրջ, ինչին Ռուսաստանը հայտարարել է իր պատրաստակամության մասին։