Ինչպիսի՞ եղանակ է սպասվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 30-ի կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, հունիսի 1-ի և 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 3-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում`
Մայիսի 30-ի կեսօրից հետո, հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։