Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է խստացնի իր դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է խստացնի իր դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ, եթե Գազայի ճգնաժամը չլուծվի առաջիկայում, հաղորդել է Politico-ն։
«Այժմ պարզ է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ այս իրավիճակը շարունակվի», - ասել է Մակրոնը Շանգրի-Լա երկխոսությանը նախորդած մամուլի ասուլիսին։
Նրա խոսքով՝ եթե հումանիտար իրավիճակը մի քանի ժամվա ընթացքում չկարգավորվի, Եվրոպան ստիպված կլինի խստացնել իր «համատեղ դիրքորոշումն» Իսրայելի նկատմամբ։