Ողբերգական վթարի արդյունքում 13-ամյա աղջիկներ են մահացել․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երկու դեռահաս աղջիկ է մահացել։
Այս մասին հայտնել է Մերձմոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը։
« «ՄԲԿ – Կլադկովո – Բերենդինո» ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Նախնական տվյալներով՝ վարորդը, լինելով LADA մակնիշի ավտոմեքենայի ղեկին, չի կարողացել կառավարել այն, ինչի արդյունքում մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել է», – նշվում է Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Վթարի հետևանքով երկու 13-ամյա աղջիկ մահացել են ստացած վնասվածքներից, վարորդը և 12-ամյա ուղևորուհին հոսպիտալացվել են։
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները։