Վրաստանը սահմանափակում է բեռնատարների երթևեկությունը. որքա՞ն կգործի արգելքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վրաստանը ժամանակավորապես սահմանափակում է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարսով՝ մայրուղու հատվածներից մեկի վերանորոգման աշխատանքների պատճառով, հայտնել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմայրուղիների դեպարտամենտը։
Ճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար։ Սահմանափակումները գործում են մինչև մայիսի 31-ի ժամը 18:00-ն։