Մալդիվներում ռուսներին կոչ են անում զգուշանալ վտանգավոր մոծակներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Իդամկին զգուշացրել է ռուս զբոսաշրջիկներին Մալդիվներում մոծակներից պաշտպանվելու անհրաժեշտության մասին։ Չնայած վարակների բռնկում դեռ չի արձանագրվել, մոծակները կարող են փոխանցել վտանգավոր հիվանդություններ, այդ թվում՝ չիկունգունյա վիրուս։ Իդամկին խորհուրդ է տվել օգտագործել ռեպելենտներ և պաշտպանիչ միջոցներ՝ մոծակների խայթից խուսափելու համար։
Մալդիվներում ռուս զբոսաշրջիկները սկսել են զանգվածաբար գնել ռեպելենտներ՝ մտահոգված լրատվամիջոցներում շրջանառվող լուրերից, թե մոծակները տարածում են չիկունգունյա։ Հիշեցնենք, որ այս վիրուսը առաջացնում է բարձր ջերմություն, հոդացավեր և մկանային ցավեր։
Ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն հայտնել է, որ վտանգավոր մոծակները՝ չիկունգունյայի փոխանցողները, արդեն հայտնվել են նաև Ռուսաստանի հարավում՝ Կրիմում և Կրասնոդարում։ Սա նոր վտանգ է ոչ միայն Մալդիվներում, այլև Ռուսաստանի տարածքում, փոխանցում է Газета.ру-ն։