Կրեմլ. Պուտինի և Թրամփի խոսակցություններն արդեն արդյունքներ են տալիս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցներն արդեն որոշակի արդյունքներ են տալիս, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է РИА Новости-ն։
«Կարծում եմ, որ ահա նրանք նստած են յուրաքանչյուրն իր տեղում, հեռախոսով խոսում են, դա արդեն որոշակի արդյունքներ է տալիս, մասնավորապես՝ որոշ պայմանավորվածություններ, որոնք իրականացվում են, որոնք հետո կիրականացվեն, այսինքն՝ հեռախոսազրույցներն արդեն իսկ օգտակար են»,- «Россия 1»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Ուշակովը։
Հստակեցվում է, որ ՌԴ նախագահի օգնականի մեկնաբանությունը ձայնագրվել է չորեքշաբթի օրը։