Ուկրաինական ԱԹՍ-ներով հարձակում՝ Իրկուտսկի զորամասի վրա (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ Իրկուտսկի մարզի Սրեդնի գյուղի զորամասը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերով հարձակման, կիրակի օրը հայտարարել է մարզի ղեկավար Իգոր Կոբզևը։
«Այս պահին հայտնի է, որ սա անօդաչու թռչող սարքերի հարձակում էր Սրեդնի գյուղի զորամասի վրա։ Առաջինը Սիբիրում էր», - գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
Ավելի ուշ մարզի ղեկավարը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքերն արձակվել են բեռնատարից։
Կայացել է օպերատիվ շտաբի նիստ, Կոբզևը մեկնել է արտակարգ իրավիճակի վայր։