Քաղաքական մարտահրավեր կտավի վրա. Իրանն ու Հայաստանը պարտված
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում հայտնվել է մի նկար, որտեղ նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացված են որպես հաղթողներ հանձնված հայ զինվորների և Հայաստանի, Իրանի և Ֆրանսիայի նվաստացած առաջնորդների ֆոնին: Հետին պլանում Շուշիի ամրոցն է՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության խորհրդանիշը, գրում է caucasus-chronicle.com–ը:
Նկարը նկատել է Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, Թեհրանի համալսարանի դասախոս Էհսան Մովահեդյանը: X սոցիալական ցանցում գրառման մեջ նա պատկերը անվանել է վիրավորական և քաղաքականապես խորհրդանշական: «Բաքուն, գործելով Իսրայելի և Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ, շիական Իրանը և քրիստոնյա Հայաստանը համարում է սպառնալիք: Մենք պետք է գիտակցենք մեր աշխարհաքաղաքական շահերը և «Մեծ Թուրան» նախագծի ձախողման համար մաքրենք երկիրը պանթուրքիստներից և մտածենք ազգային ձևով», - նշել է փորձագետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը