Ադրբեջանում անցկացվել են հերթական հրետանային զորքերի վարժանքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, 2025թ. մարտական պատրաստության ծրագրի շրջանակներում անցկացվել են հրթիռային և հրետանային զորքերի մարտավարական վարժանքներ։
Վարժանքների ընթացքում օգտագործվել են հաուբիցներ և համազարկային կրակի համակարգեր։ Ադրբեջանի ՊՆ-ի պնդմանբ միջոցառման նպատակն է «բարելավել» հրամանատարական կազմի մարտական պատրաստությունը։