Երեկվա մեր հայտարարության մեջ ամեն ինչ ասված էր. Արշակ Սրբազանը՝ Փաշինյանի գրառումների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկվա մեր հայտարարության մեջ ամեն ինչ ասված էր: Չեմ կարծում, որ հայտարարությունից դուրս որևէ մեկնաբանություն անելու անհրաժեշտություն կա: Այս մասին լրագրողներին ասել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Լրագրողի հարցին, թե «շատ թո՞ւյլ կամ անատա՞մ չէր այդ հայտարարությունը, որովհետև դրան հաջորդեց նոր հարձակում Փաշինյանի կողմից», Արշակ Սրբազանը պատասխանել է․
«Ես չեմ օգտագործի այդպիսի բնորոշում․ կատարվել է այնպիսի հայտարարություն, ինչպիսին հարմար է նկատվել։ Դուք առաջարկո՞ւմ եք՝ մենք օգտագործենք այնպիսի բառապաշար, այնպիսի ձևակերպումներ, որոնք օգտագործվել են մեր դեմ նախաձեռնողների կողմից։ Քայլեր, եթե լինեն, լրացուցիչ կասվի»։
Անդրադառնալով Փաշինյանի՝ «քեռակնոջ» վերաբերյալ գրառմանը՝ նա նշել է, որ պետք է իրենից իմանալ, թե ում է դրանով նկատի ունեցել։
«Գիտեք, պետք է, ըստ երևույթին, իրենից հասկանալ, ինքն է դրա հեղինակը, իհարկե, թե որքանով է դա կոռեկտ, որքանով է երկրի ղեկավարին հարիր ձևակերպում, դա ինքը պետք է ասի, մեզ համար դա ավելին չէ, քան զրպարտությունը»,– ասել է Սրբազանը։
Հարցին, թե Փաշինյանը տեղեկություններ ունի՞ հոգևոր դասի «անկողնային կյանքի» մասին, Արշակ Սրբազանը պատասխանել է․ «Ես իր նախասիրությունների մասին տեղյակ չեմ։ Իսկ դուք դուք ընդունելի եք համարո՞ւմ այդ նախասիրությունների մասին այդպիսի ոճով, այդպիսի ձևակերպումներով արտահայտվելը: Կամ Դուք վստա՞հ եք, թե արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը»: