ԱՄՆ-ում 1928 թվականի Ford Model A-ն վերածվել է էլեկտրական մեքենայի (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱմերիկյան Flash Drive Motors ընկերությունը թողարկել է հավաքածու, որը թույլ է տալիս 1928 թվականի արտադրության Ford Model A մեքենան էլեկտրական մեքենայի վերածել անմիջապես ձեր սեփական ավտոտնակում, հայտնում է InsideEVs-ը։
Փոխակերպման հիմքում ընկած է NetGain Hyper 9 էլեկտրական շարժիչը՝ 125 ձիաուժով և 237 Նմ պտտող մոմենտով: Համեմատության համար նշվում է, որ սկզբնական 3,3 լիտրանոց բենզինային շարժիչը զարգացնում էր 40 ձիաուժ:
Նոր էլեկտրական շարժիչը ստանդարտ եռաստիճան փոխանցման տուփին միանում է հատուկ պատրաստված ադապտերային թիթեղի միջոցով: Բոլոր անհրաժեշտ լարերը, ամրակները և սարքավորումները ներառված են հավաքածուում: Թարմացումից հետո դասական մեքենան դառնում է ավելի անաղմուկ, ավելի հզոր և շատ ավելի հարմար է առօրյա օգտագործման համար։