Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եղբայրս բարի էր, լավատես, կամեցող, հայրենասեր». Հրաչյա Գաբրիելյանի երազանքն օլիմպիական ոսկի նվաճելն էր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր միջև տարիքային տարբերությունն ընդամենը մի քանի ամիս է։ Հրաչը փոքրուց շատ հայրենասեր էր, զարմանում էինք, թե այդքան փոքր հասակից որտեղից իր ներսում այդքան հայրենասիրական ոգի։ Յուրաքանչյուր հարցում շատ լավատես էր։ Փոքրուց սիրում էր տարբեր հարցերում օգնել թե՛ հարազատներին ու բարեկամներին, թե՛ ընկերներին։ Ընկերասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանուհին՝ Հրաչի հորեղբոր աղջիկը։ Նշում է՝ իր տեսակով շատ աշխույժ էր եղբայրը դեռ փոքր տարիքից։

Հրաչը ծնունդով Երևանից է։ Սովորել է Խաչիկ Սամուել յանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում։ «Սիրելի առարկաների շարքում էին Ռազմագիտությունը, Հայոց պատմությունը, Հայոց լեզուն։ Կարող եմ ասել՝ պատմությունով էր ապրում։ 2023 թ. ապրիլի 3-ին՝ իր ծննդյան օրը, իր դպրոցում վերաբացվեց սպորտային մարզադահլիճը, որն անվանակոչվեց Հրաչի անունով։ Դպրոցին զուգահեռ հաճախել է ըմբշամարտի։ 8 տարեկանից զբաղվել է պրոֆեսիոնալ ըմբշամարտով։ Չնայած երիտասարդ տարիքին՝ արդեն իսկ հասցրել էր բազմաթիվ հաջողություններ գրանցել։ Ինչպես մեր բոլոր մարզիկների, այնպես էլ եղբորս երազանքն օլիմպիական ոսկի նվաճելն էր, չեմպիոն դառնալը։ Ցավոք, դա իրեն չհաջողվեց, բայց պատվո հարթակին բազմիցս ծածանել է մեր երկրի դրոշը։ Իր մականունը «Բարեց» էր, շատ էր սիրում, որ իրեն այդպես էին դիմում։

Երազում էր բանակում ծառայելու մասին։ Ամեն անգամ, երբ խոսում ենք Հրաչի երազանքների մասին, մեր աչքի առաջ գալիս է այն, թե ինչպես էր փոքրուց շատ մեծ ոգևորությամբ սպասում իր բանակ գնալուն։ Ասում էր՝ բանակ գնալուց անպայման այնպես եմ անելու, որ հենց Արցախում ծառայեմ։ Ի դեպ, մի պատմություն կա, որ կցանկանամ անպայման պատմել։ Հրաչը դեռ բանակ չէր զորակոչվել, փոքր էր, բայց մի միտք էր անընդհատ ասում՝ պատկերացնո՞ւմ եք՝ գնամ բանակ, ու պատերազմ սկսվի, պատկերացնո՞ւմ եք, թե քանի թուրք կխփեմ, ինչեր կանեմ։ Բնականաբար, շատ էինք բարկանում իր այդ խոսքերի վրա, ասում էինք՝ այդպես մի ասա, չի կարելի։ Այդ ժամանակ չէինք էլ պատկերացնում, որ լայնամասշտաբ պատերազմ կլինի։ Հիմա, երբ հետհայացք ենք գցում, մտածում ենք՝ իսկ գուցե կանխազգացում ուներ»։

Դպրոցն ավարտելուց հետո Հրաչն անվճար հիմունքներով ընդունվել էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի բաժին, բայց, ցավոք, ուսանող լինել չի հասցնում։ 2020 թ. հուլիսի 13-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայությունն անցնում էր Ջրականում։ Ինչպես հարյուրավոր տղաների պատմություններում, Հրաչի պարագայում նույնպես ընտանիքը չի կարողացել մասնակցել նրա երդմնակալության արարողությանը համավարակի պատճառով։ «Երկու-երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Մի անգամ, երբ խոսում էինք իր հետ, շատ մեծ ոգևորվածությամբ պատմում էր, թե ինչպես է անցնում իրենց օրը։ Հասկանում էինք, որ դա հենց Հրաչի ուզածն էր, նա այդպես էր պատկերացրել իր ծառայության տարիներն ու օրերը։ Պատմում էր իր դասերի ու պարապմունքների մասին, թե ինչ են անում արթնանալիս, մի խոսքով՝ օրվա անցուդարձի մասին շատ մեծ ոգևորվածությամբ էր խոսում»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Պատերազմի սկսվելու օրվանից եղել է ամենաթեժ կետում՝ Ջրականում։ Մենք այսպես էինք մտածում՝ երկու-երեք ամսվա զինծառայող է, դժվար թե իրեն առաջնագիծ ուղարկեն, բայց, փաստորեն, հենց առաջին օրվանից եղել է առաջնագծում, թեժ կետերում։ Կապի պատճառով իր հետ չենք կարողացել շատ խոսել։ Բայց ամեն անգամ խոսելիս իր ձայնն այնքան զրնգուն ու բարձր էր, չգիտեմ՝ նա էր մեզ հույս տալիս, թե ինչ, բայց չէինք էլ պատկերացնում, որ այդ պահին մարտի դաշտում է գտնվում։ Վստահ եմ՝ պատերազմի օրերին, ծանր պահերին իր հայրենասիրական ոգին չի մարել։ Շատ կարճ էր խոսում՝ մենք լավ ենք, ամեն ինչ լավ է լինելու, դուք ձեզ լավ նայեք, ու ամեն անգամ այնքան բարձր ու զրնգուն ձայնով էր դա ասում»։

Հրաչի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 14-ին։ «Այդ ժամանակ Հադրութում էին։ Էլի շատ քիչ ենք իր հետ խոսել։ Այդպես էլ չիմացանք, թե նա որտեղ, որ ժամին ու ինչպես անմահացավ»։

Հրաչի «վերադարձը» տուն երկար է տևել. յոթ ամիս տևած փնտրտուքներից հետո նրա մարմինը փոխանցվել է ընտանիքին 2021 թ. մայիսի 24-ին։ «Հիմա որպես իր հիշատակի օր նշում ենք և՛ մայիսի 24-ը, և՛ հոկտեմբերի 14-ը։ Հստակ չգիտենք, թե երբ է զոհվել Հրաչը, անգամ տեղանքը չգիտենք։ Վերջին զրույցի ժամանակ Հադրութում էր, բայց դրանից հետո գուցե իրենց այլ տեղ են տեղափոխել, իսկ գուցե Հադրութում է անմահացել, չենք կարող ասել։ Յոթ ամիս ամեն օր իրեն անդադար փնտրել ենք, փնտրել ենք ամեն հնարավոր ու անհնարին տեղերում՝ թե՛ վիրավորների, թե՛ անհետ կորածների մեջ։ Իսկ յոթ ամիս անց մեզ հանձնեցին իր մարմինը, ասացին, որ զոհվել է, նույնականացումը կատարվել է, Հրաչի մարմինն է։ Իրեն այդ օրերին նաև դիահերձարաններում ենք փնտրել, չէինք ուզում այնտեղ գնալ, բայց մյուս կողմից էլ՝ մտածում էինք՝ եթե այնտեղ է, գոնե իրեն շուտ գտնենք»։

Հրաչյան ավագ եղբայր ունի։ Նրանց մայրիկը՝ տիկին Լուսինեն, ցավոք, մահացել է արագ զարգացող հիվանդության հետևանքով։ Որդիների կորստի ցավը չի կարող չանդրադառնալ ծնողների առողջության վրա։

Ապրելու ուժի մասին։ «Սեպտեմբերի 27-ից սկսած բոլորիս կյանքը, երազանքները մեկ րոպեում կանգ առան։ Երբ կորցնում ես քո ամենահարազատ մարդկանցից մեկին, ապրելն անիմաստ է դառնում։ Բայց մյուս կողմից՝ գիտակցում ես, որ այդ մարդը զոհվեց հանուն բոլորիս, հանուն մեր ապագա սերունդների ու մեր գոյության, հասկանում ես, որ պետք է ապրես, փորձես ինչ-որ չափով իրագործել իրենց նպատակներն ու երազանքները։ Պետք է իրենց արժանի լինենք։ Կփորձեմ ամեն ինչ անել, որ կարողանամ մի փոքր էլ եղբորս երազանքներն իրագործել։ Հրաչը մանկուց դաստիարակվել է հայրենասիրության ոգով, հայրենիքի նկատմամբ մեծ նվիրվածությամբ, և զարմանալի չէր, որ այդքան մեծ պատվով էր իր համազգեստը կրում, նախքան դա էլ անհամբերությամբ սպասում էր բանակ զորակոչվելուն, իսկ պատերազմի ժամանակ կյանքը զոհեց հանուն հայրենիքի»։

Հ. Գ. - Գնդացրորդ Հրաչյա Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ հունիսի 9-ինԱյս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»Չիլիում ուժգին երկրաշարժ է գրանցվել Ով է կայծակից մահացած զինծառայողը«Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»Բանկային ու հարակից գաղտնիք պարունակող տեղեկատվության տրամադրումն իրավապահ մարմիններին կիրականացվի նաև էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով. «Փաստ»Կալանավորվել է դատավոր Մալխասյանի որդին, խուզարկվել է «Նեֆրիտ մայնինգ» ՍՊ ընկերության գրասենյակը. «Ժողովուրդ» Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ»Նոր քրեական գործեր կլինեն․ «Հրապարակ» ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանը 46 մլն 542 հազար դրամ վարկ (հիփոթեք) է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ի՞նչ նոր գործընթացներ է նախապատրաստում «Սրբազան պայքարը». «Փաստ»Անցած տարի Փաշինյանն ազատել է, այս տարի՝ պաշտոն տվել․ «Հրապարակ» Էդուարդ Հակոբյանը, Գևորգ Պապոյան, Մխիթար Հայրապետյանը եւ այլ պաշտոնյաներ ԱԺ կգնան․ «Ժողովուրդ» Հնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ»Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել․ «Հրապարակ» Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում, Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ» Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ»Արագածոտնի մարզում «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ճանապարհի մեջտեղում«Մանչեսթեր Յունայթեդը» պարտք է 700 միլիոն ֆունտ ստերլինգ Պուտինն ու Փաշինյանը կառուցողական հարաբերություններ ունեն, նրանց միջև որևէ խնդիր չկա. ՄատվիենկոՔրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ (տեսանյութ)Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը Ճապոնական զոնդը կործանվել է Լուսնի վրա վայրէջք կատարելիս «Քեզանից հետո» նախագծի նկարահանումները մեկնարկել են Մայրիկիս միշտ ասում եմ, որ «Ոսկե գնդակն» է իմ առավոտյան վեր կենալու և ֆուտբոլ խաղալու մոտիվացիան. Լամին ՅամալՏեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգվածներԹոմ Քրուզը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ) ՌԴ-ն հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. Կիևը շուրջ 180 ԱԹՍ է արձակել ՌԴ-ի ուղղությամբ. կան զոհեր, վիրավորներԹրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով Կիևը զանգվածային հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից․ կան զոհեր և ավերածություններ Սպասվում է անձրև, հնարավոր է՝ նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումը Ռուսաստանը կարող է հայտնվել ԵՄ-ի «սև ցուցակում»․ Financial Times «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնաuել է ոտքըՎրաստանի գյուղատնտեսության նախարարի այսօր նախատեսված ացը Հայաստան տեղի չի ունեցել Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Թրամփը մեկնաբանել է Մասկի` իր հասցեին քննադատությունը Երևանում բախվել են «Նիվա»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բիլկ գարեջուր Ովքեր են Ադրբեջանի սահմանում մոլորված տղաները․ ինչպես է դեպքը պատահել«Հայ եկեղեցին մեղադրել է Փաշինյանին Ադրբեջանի հետ կապեր ունենալու մեջ»«Հարձակումներ հայկական եկեղեցու վրա. քաղաքական հաշվա՞րկ, թե՞ Փաշինյանի ռազմավարական սխալ»Տեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգվածներ Իրականում ինչ է կատարվել Սյունիքում պատանիների հետ «Արարատ-Արմենիա»-ի որոշ ֆուտբոլիստներ հեռացել են թիմից Եվս երկու հավաքական նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր Մահվան ելքով վրաերթ՝ Պռոշյան գյուղում․ 44-ամյա Մարինե Ա․-ն մահացել էԿյանքից հեռացել է Ջուլիետա ԲադալյանըՈւժեղ կարկուտ Գեղհովիտ գյուղում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ամենադիտված