Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գրպանում երեխեքի նկարներն էին, իմացանք, որ ինքն է»․ 4 երեխաները մնացել են առանց մոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարդանյանների ընտանիքում ծանր լռություն է, որ երբեմն ընդհատվում է փոքրիկ Տիգրանի աշխույժ ծիծաղով։ Տնեցիներն ասում են՝ 2․5-ամյա Տիգրանը միակն է, որ դեռ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, և միակն է, որ դեռ սպասում է մորը՝ Նարինե Վարդանյանին, որ զոհվել է Արցախում սեպտեմբերի 25-ին՝ բենզինի պահեստի պայթյունի ժամանակ:

 «Մեկ-մեկ գալիս ասում ա՝ մամայիս եմ ուզում, հետո գնում, կանգնում ա մոր նկարի առաջ, ասում ա՝ նայեք, հեսա մաման, իսկ երբ տեսնում ա Նարինեի հեռախոսը մեր մոտ ա, ասում ա՝ մամայի հեռախոսը տվեք»,- աչքերը մի կետի հառած՝ ցածրաձայն ասում է ընտանիքի հայրը՝ 33-ամյա Արտակ Վարդանյանն ու ավելի ամուր գրկում իրեն փաթաթված դստերը՝ 11-ամյա Զոյային, որ Արտակի խնամքին մնացած չորս երեխաներից ավագն է։

Կնոջ ողբերգական մահվան մասին Արտակը խոսել չի կարողանում, միայն զգուշորեն տեղափոխում է նրա լուսանկարը մեկ սեղանին, մեկ էլ պահարանի գլխին, որ հանկարծ երեխաները չգցեն, իսկ լուսանկարի առջև միշտ կարմիր վարդեր է դնում։ Ասում է՝ կնոջ սիրած ծաղիկներն էին, որ իրենց ծանոթության օրվանից էր նվիրում։

 «Ինքը կարմիր վարդեր շատ էր սիրում, ես էլ միշտ նվիրում էի՝ հլը էն ժամանակվանից, որ 19-20 տարեկան էինք․․․ Հիմա էդ կարմիր վարդերը իրա նկարի առաջ եմ դնում,  hամ էլ՝ հեսա ծնունդն ա, 36 տարեկան էր դառնալու»,- հիշում է Արտակը, որ թեև դժվարությամբ է խոսում, բայց լավ է հիշում այն օրերը, որ գլխիվայր շրջեցին իրենց ողջ կյանքը։ «Ամսի 19-ին, երբ ամեն ինչ սկսվեց, երեխաները դպրոցում էին, կինս երեխեքին դպրոցից բերեց տուն, հետո իջացրեց շենքի պադվալ։ Պատերազմի սկզբից մինչև վերջ ես աշխատանքի մեջ էի Ստեփանակերտի ազգային անվտանգության ծառայությունում ու դուրս գալ չէի կարողանում, Նարինեն էր ամեն ինչ անում․․․»,- հիշում է Արտակը։

«Քաղաքի վրա անդադար խփում էին, մոտ 3-4 օր էլ հոսանք չկար, պադվալներում էինք մնում էդ ահավոր պայմաններում․․․ hետո արդեն ամսի 24-ից մարդիկ քիչ-քիչ սկսեցին դուրս գալ»,- ասում է Արտակ Վարդանյանի քույրը՝ 40-ամյա Կարինե Վարդանյանը, որ Նարինեի մահից հետո հոր՝ 76-ամյա Վարդան Վարդանյանի հետ տեղափոխվել է եղբոր մոտ՝ օգնելու երեխաների խնամքի հարցում։ «Ամսի 25-ին իմացանք, որ վառելիք կար, ու ով կարողանում էր, գնում էր բենզին վերցնելու։ Նարինեն էլ հենց իմացավ, ինքն էլ մյուս հարևանների հետ իջավ՝ բենզինի, որ գոնե էդ հարցը լուծեր, մինչև Արտակը գար ու դուրս գայինք, բայց գնաց ու ինքն էլ վառվեց։ էս չորս երեխաներն էլ իրանն են, առանց մոր են մնացել․․․»,- պատմում է Կարինեն։

Պայթյունը տեղի էր ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ փակ տարածքում, որտեղ եղել է 42 հազար լիտր բենզին: Պայթյունի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի:

Դեպքից հետո Վարդանյանները Նարինեին փնտրել են բոլոր հնարավոր ու անհնար վայրերում՝ հիվանդանոցներից մինչև դիահերձարաններ, սակայն ապարդյուն։ Կնոջ մասին որևէ տեղեկություն չունենալով՝ սեպտեմբերի 28-ին ընտանիքը դուրս է եկել Արցախից հարյուրհազարավոր այն արցախցիների հետ միասին, որ ավելի քան 9 ամիս շրջափակման պայմաններում գտնվելուց հետո՝ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկվեցին և ստիպված եղան լքել սեփական հայրենիքը։

 «Հոկտեմբերի 5-ին, երբ հասանք Հայաստան, զանգ ստացանք Կապանի դիահերձարանից ու իմացանք, որ ինքն էնտեղ ա։ Մարմինը կիսով չափ այրվել էր, բայց բոլոր փաստաթղթերը նույնությամբ պահպանվել էին։ Գրպանում երեխաների նկարներն էին ու ամուսնու ավտոյի վկայականը, տենց իմացանք, որ ինքն ա»,- պատմում է Կարինեն: Նա հավելում է՝ Նարինեի մարմինը բերել են հոկտեմբերի 8-ին և հուղարկավորել Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում՝ նրա հետ հողին հանձնելով նաև երջանիկ այն տարիները, որ ապրել էին Արցախում։ 

Իշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ հունիսի 9-ինԱյս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»Չիլիում ուժգին երկրաշարժ է գրանցվել Ով է կայծակից մահացած զինծառայողը«Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»Բանկային ու հարակից գաղտնիք պարունակող տեղեկատվության տրամադրումն իրավապահ մարմիններին կիրականացվի նաև էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով. «Փաստ»Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ»Ի՞նչ նոր գործընթացներ է նախապատրաստում «Սրբազան պայքարը». «Փաստ»Անցած տարի Փաշինյանն ազատել է, այս տարի՝ պաշտոն տվել․ «Հրապարակ» Էդուարդ Հակոբյանը, Գևորգ Պապոյան, Մխիթար Հայրապետյանը եւ այլ պաշտոնյաներ ԱԺ կգնան․ «Ժողովուրդ» Հնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ»Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել․ «Հրապարակ» Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում, Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ» Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ»Արագածոտնի մարզում «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ճանապարհի մեջտեղում«Մանչեսթեր Յունայթեդը» պարտք է 700 միլիոն ֆունտ ստերլինգ Պուտինն ու Փաշինյանը կառուցողական հարաբերություններ ունեն, նրանց միջև որևէ խնդիր չկա. ՄատվիենկոՔրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ (տեսանյութ)Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը Ճապոնական զոնդը կործանվել է Լուսնի վրա վայրէջք կատարելիս «Քեզանից հետո» նախագծի նկարահանումները մեկնարկել են Մայրիկիս միշտ ասում եմ, որ «Ոսկե գնդակն» է իմ առավոտյան վեր կենալու և ֆուտբոլ խաղալու մոտիվացիան. Լամին ՅամալՏեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգվածներԹոմ Քրուզը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ) ՌԴ-ն հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. Կիևը շուրջ 180 ԱԹՍ է արձակել ՌԴ-ի ուղղությամբ. կան զոհեր, վիրավորներԹրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով Կիևը զանգվածային հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից․ կան զոհեր և ավերածություններ Սպասվում է անձրև, հնարավոր է՝ նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումը Ռուսաստանը կարող է հայտնվել ԵՄ-ի «սև ցուցակում»․ Financial Times «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնաuել է ոտքըՎրաստանի գյուղատնտեսության նախարարի այսօր նախատեսված ացը Հայաստան տեղի չի ունեցել Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Թրամփը մեկնաբանել է Մասկի` իր հասցեին քննադատությունը Երևանում բախվել են «Նիվա»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բիլկ գարեջուր Ովքեր են Ադրբեջանի սահմանում մոլորված տղաները․ ինչպես է դեպքը պատահել«Հայ եկեղեցին մեղադրել է Փաշինյանին Ադրբեջանի հետ կապեր ունենալու մեջ»«Հարձակումներ հայկական եկեղեցու վրա. քաղաքական հաշվա՞րկ, թե՞ Փաշինյանի ռազմավարական սխալ»Տեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգվածներ Իրականում ինչ է կատարվել Սյունիքում պատանիների հետ «Արարատ-Արմենիա»-ի որոշ ֆուտբոլիստներ հեռացել են թիմից Եվս երկու հավաքական նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր Մահվան ելքով վրաերթ՝ Պռոշյան գյուղում․ 44-ամյա Մարինե Ա․-ն մահացել էԿյանքից հեռացել է Ջուլիետա ԲադալյանըՈւժեղ կարկուտ Գեղհովիտ գյուղում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՍյունեցի անչափահասներին ադրբեջանցիները նստեցրել են մեքենա և տարել. ի՞նչ է հայտնի Կարևորում ենք Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությունը․ Մատվիենկո Սյունիքի մարզի 2 անչափահաս երեխա մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում․ ԱԱԾ
Ամենադիտված