Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային հատվածում զոհվել են ադրբեջանցի հինգ զինծառայողներ․ պատմության այս օրը (05 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Ադրբեջան՝ Մելորատորների օր, Բելոռուս՝ Եֆրոսիա Պոլոցկայայի հիշատակի օր, Դանիա՝ Սահմանադրության և Հոր օր, Ղազախստան՝ Բնապահպանի օր, Ռուսաստան՝ Բնապահպանի օր, Սեյշելյան կղզիներ՝ Ազատության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1896- Վանում թուրքերը մի քանի անգամ փորձել են գրավել Այգեստանը, բայց մատնվել են
անհաջողության: Պաշտպանները հերոսաբար հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները:

1818-ծնվել է բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանը:

1858-ծնվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը:

1907– ծնվել է  նշանավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը:

1921- Կավբյուրոյի նիստը չեղյալ է համարել նախկին որոշումը, և Լեռնային Ղարաբաղը բռնակցել է Ադրբեջանին հետևյալ հիմնավորումով. «Ելնելով հայերի և մահմեդականների ազգային հաշտեցման անհրաժեշտությունից»:  

1926-ծնվել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

1929-ԽՍՀՄ-ի Աշխատանքի և պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել երկրում Մեքենա-Տրակտորային Կայաններ ստեղծելու մասին:

1937-ծնվել է դերասան Գուժ Մանուկյանը:

1961-ծնվել է ռուսաստանցի հայազգի բանաստեղծ Կարեն Կավալերյանը:

1968– վախճանվել է հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը։

1977-վախճանվել է քանդակագործ Թորգոմ Չորեքչյանը:

1995-կայացել է խորհրդրանական ընտրությունների առաջին փուլը, զուգահեռ անց է կացվել սհմանադրական հանրաքվե, որի արդյունքում ընտրողների մոտ 64 %-ը կողմ է արտահայտվել սահմանադրությանը, որը պետք է փոխարիներ խորհրդային սահմանադրությանը և նախատեսում էր երկրի նախագահական կառավարում։

1999– սկսվել է Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը։


2006-Թուրինում շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 150 երկրների շարքում հաղթող է ճանաչվել՝ չկրելով ոչ մի պարտություն:

2008-Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երևանում հիմնել է «Ցիվիլիտաս» հիմնադրամը:

2012-կատաղի բախումներ են տեղի ունեցել հայ - ադրբեջանական սահմանագծի հյուսիսային հատվածում: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային հատվածում զոհվել են ադրբեջանցի հինգ զինծառայողներ:


2013- Հռոմի պապ Ֆրացիսկոսը, հրապարակավ արտահայտել է իր հայտնի դիրքորոշումը, ըստ որի «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն է»:
2015-«Օրինաց երկիր»-ը հայտարարել է «Հայկական վերածնունդ» միավորում ստեղծելու մասին:

2017-Գեղարքունիքի մարզի մոտ 20 գյուղերի բնակիչներ կեսօրից փակել են Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով համայնքների խոշորացման ծրագրի դեմ:

2020-տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստ, որտեղ հայտարարվել է, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխել, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են:


2024– Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ ավտոերթոփվ ժամանել է  Գեղարքունիքի մարզ` Սոթք համայնք, որտեղ անցկացվել է հանրահավաք:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

754-գերմանացի անհավատների ամբոխը սպանել է անգլիացի քրիստոնեության քարոզիչ Բոնիֆացիին, որը ներկայումս ամենահարգված սրբերից մեկն է համարվում:


1706-Մոսկվայում բացվել է զինվորական հոսպիտալ, ներկայումս դա Բուրդենկոյի անվան գլխավոր կլինիկական հոսպիտալն է:


1783– Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ են բարձրացել օդով լցված առաջին թռչող սարքով, որը նրանց անունով ստացել է«Մոնգոլֆիեր» անվանումը։

1798-ծնվել է կոմպոզիտոր և գեներալ Ալեքսեյ Լվովը, «Աստված, պահպանիր ցարին» ռուսական հիմնի հեղինակը:

1862– Սայգոն (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրով Ֆրանսիային է անցել Հնդկաչին թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը։

1873-Անգլիայի ճնշման տակ փակվել է աշխարհի ամենամեծ Զանզիբարի ստրուկների շուկան:

1898– ծնվել է իսպանացի մեծագույն գրողներից մեկը հանդիսացող Ֆեդերիկո Գարսիա Լորկան։

1910-վախճանվել է ամերիկացի նշանավոր գրող Օ. Հենրին:


1912-Կուբայում ափ է իջել ամերիկյան ծովային դեսանտը:


1940-ԱՄՆ-ում ցուցադրվել են առաջին սինթետիկ ռետինից պատրաստված անվադողերը:
1945-Բեռլինը բաժանվել է օկուպացիոն զոնաների:


1967– Մերձավոր Արևելքում սկսվել է արաբա-իսրաելական Վեցօրյա պատերազմը։

1975-8 տարյա դադարից հետո բացվել է Սուեզի ջրանցքը:


1977-վաճառքում է հայտնվել  առաջին անհատական համակարգիչը՝ Apple-2-ը:

1981-ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում առաջին անգամ հայտնաբերվել և նկարագրվել է ՄԻԱՎ վիրուսը:

1983-Ուլյանովսկում «Ալեքսանդր Սուվորով» շոգենավի վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ:

2000-նկատվել է Եվրոպայի ամենախոշոր Էթնա հրաբխի ակտիվացում:

2004-վախճանվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը:

2006-Սերբիան հայտարարել է իր անկախությունը, Սերբիա-Չեռնոգորիա պետական կազմավորումը վերջնականորեն լիկվիդացվել է:

2016-Ղազախստանի Ակտոբե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել են 7 քաղաքացի, 38-ը վիրավորվել են, ոչնչացվել են 13 ահաբեկիչներ:

Կ․ Խաչիկյան

Իշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ հունիսի 9-ինԱյս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»Չիլիում ուժգին երկրաշարժ է գրանցվել Ով է կայծակից մահացած զինծառայողը«Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»Բանկային ու հարակից գաղտնիք պարունակող տեղեկատվության տրամադրումն իրավապահ մարմիններին կիրականացվի նաև էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով. «Փաստ»Կալանավորվել է դատավոր Մալխասյանի որդին, խուզարկվել է «Նեֆրիտ մայնինգ» ՍՊ ընկերության գրասենյակը. «Ժողովուրդ» Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ»Նոր քրեական գործեր կլինեն․ «Հրապարակ» ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանը 46 մլն 542 հազար դրամ վարկ (հիփոթեք) է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ի՞նչ նոր գործընթացներ է նախապատրաստում «Սրբազան պայքարը». «Փաստ»Անցած տարի Փաշինյանն ազատել է, այս տարի՝ պաշտոն տվել․ «Հրապարակ» Էդուարդ Հակոբյանը, Գևորգ Պապոյան, Մխիթար Հայրապետյանը եւ այլ պաշտոնյաներ ԱԺ կգնան․ «Ժողովուրդ» Հնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ»Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել․ «Հրապարակ» Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում, Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ» Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ»Արագածոտնի մարզում «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ճանապարհի մեջտեղում«Մանչեսթեր Յունայթեդը» պարտք է 700 միլիոն ֆունտ ստերլինգ Պուտինն ու Փաշինյանը կառուցողական հարաբերություններ ունեն, նրանց միջև որևէ խնդիր չկա. ՄատվիենկոՔրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ (տեսանյութ)Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը Ճապոնական զոնդը կործանվել է Լուսնի վրա վայրէջք կատարելիս «Քեզանից հետո» նախագծի նկարահանումները մեկնարկել են Մայրիկիս միշտ ասում եմ, որ «Ոսկե գնդակն» է իմ առավոտյան վեր կենալու և ֆուտբոլ խաղալու մոտիվացիան. Լամին ՅամալՏեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգվածներԹոմ Քրուզը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ) ՌԴ-ն հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. Կիևը շուրջ 180 ԱԹՍ է արձակել ՌԴ-ի ուղղությամբ. կան զոհեր, վիրավորներԹրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով Կիևը զանգվածային հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից․ կան զոհեր և ավերածություններ Սպասվում է անձրև, հնարավոր է՝ նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումը Ռուսաստանը կարող է հայտնվել ԵՄ-ի «սև ցուցակում»․ Financial Times «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնաuել է ոտքըՎրաստանի գյուղատնտեսության նախարարի այսօր նախատեսված ացը Հայաստան տեղի չի ունեցել Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Թրամփը մեկնաբանել է Մասկի` իր հասցեին քննադատությունը Երևանում բախվել են «Նիվա»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բիլկ գարեջուր Ովքեր են Ադրբեջանի սահմանում մոլորված տղաները․ ինչպես է դեպքը պատահել«Հայ եկեղեցին մեղադրել է Փաշինյանին Ադրբեջանի հետ կապեր ունենալու մեջ»«Հարձակումներ հայկական եկեղեցու վրա. քաղաքական հաշվա՞րկ, թե՞ Փաշինյանի ռազմավարական սխալ»Տեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգվածներ Իրականում ինչ է կատարվել Սյունիքում պատանիների հետ «Արարատ-Արմենիա»-ի որոշ ֆուտբոլիստներ հեռացել են թիմից Եվս երկու հավաքական նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր Մահվան ելքով վրաերթ՝ Պռոշյան գյուղում․ 44-ամյա Մարինե Ա․-ն մահացել էԿյանքից հեռացել է Ջուլիետա ԲադալյանըՈւժեղ կարկուտ Գեղհովիտ գյուղում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ամենադիտված