«Մայր Հայաստան» պատմության թանգարանը դառնում է մասնաճյուղ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը հավանություն է տվել պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ ստեղծելու, ինչպես նաև գույք հետ վերցնելու և ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին որոշմանը:
Ըստ տեղեկատվության՝ թանգարանային գործունեություն իրականացնող մարմինները հիմնականում գործում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակով, միաժամանակ առանձին իրավաբանական անձ ստեղծելու գործընթացից ձեռնպահ մնալու նկատառումներից ելնելով՝ նպատակահարմար է գտնվել «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ: