Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գրանդ Քենդի»-ի «Սենդվիչ» պաղպաղակի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում:

Հիշեցնենք, որ լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան):

Այսօր հայտնի են դարձել ևս 2՝ «Մարտին Սթար» և «Գրանդ Քենդի», ՍՊԸ-ներին պատկանող արտադրամասերից վերցված նմուշների հետազոտության արդյունքները:

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրության «Սենդվիչ» վանիլային պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Սենդվիչ» շոկոլադե պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Պլոմբիր վանիլային», «Սեր» պլոմբիր սերուցքով ջնարակապատ, «Պլոմբիր շոկոլադե» կաթնայուղով պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին նմուշը՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով:

Կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան շոկոլադե», «Ընտանեկան վանիլային», «Էսկիմո շոկոլադե ջնարակապատ», «Էսկիմո վանիլային ջնարակապատ» պաղպաղակները օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ առաջին 2 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։

«Մարտին Սթար» ՍՊԸ-ի արտադրության «Վաֆլե կոն շոկոլադե», «Վանիլային», «Շոկոլադե», «Սենդվիչ ելակի համով», «Էսկիմո վանիլային շոկոլադապատ», «Բրիկետ շոկոլադային» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել (ապրանքանիշը՝ «Օտ Մարտինա»)։

Եվս 3 ընկերությունների պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ:

Տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված 4 պաղպաղակներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 19-29 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Ի գիտություն. կեղծված է համարվում այն սննդամթերքը՝

- որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,

- որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,

- որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,

- որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին:

Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպության մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

Հիշեցնենք որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:

Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»Տղամարդը hարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծել, կրակnցներ արձակելԻշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ հունիսի 9-ինԱյս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»Չիլիում ուժգին երկրաշարժ է գրանցվել Ով է կայծակից մահացած զինծառայողը«Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»Բանկային ու հարակից գաղտնիք պարունակող տեղեկատվության տրամադրումն իրավապահ մարմիններին կիրականացվի նաև էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով. «Փաստ»Կալանավորվել է դատավոր Մալխասյանի որդին, խուզարկվել է «Նեֆրիտ մայնինգ» ՍՊ ընկերության գրասենյակը. «Ժողովուրդ» Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ»Նոր քրեական գործեր կլինեն․ «Հրապարակ» ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանը 46 մլն 542 հազար դրամ վարկ (հիփոթեք) է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ի՞նչ նոր գործընթացներ է նախապատրաստում «Սրբազան պայքարը». «Փաստ»Անցած տարի Փաշինյանն ազատել է, այս տարի՝ պաշտոն տվել․ «Հրապարակ» Էդուարդ Հակոբյանը, Գևորգ Պապոյան, Մխիթար Հայրապետյանը եւ այլ պաշտոնյաներ ԱԺ կգնան․ «Ժողովուրդ» Հնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ»Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել․ «Հրապարակ» Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում, Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել. «Ժողովուրդ» Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ»Արագածոտնի մարզում «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ճանապարհի մեջտեղում«Մանչեսթեր Յունայթեդը» պարտք է 700 միլիոն ֆունտ ստերլինգ Պուտինն ու Փաշինյանը կառուցողական հարաբերություններ ունեն, նրանց միջև որևէ խնդիր չկա. ՄատվիենկոՔրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ (տեսանյութ)Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը Ճապոնական զոնդը կործանվել է Լուսնի վրա վայրէջք կատարելիս «Քեզանից հետո» նախագծի նկարահանումները մեկնարկել են Մայրիկիս միշտ ասում եմ, որ «Ոսկե գնդակն» է իմ առավոտյան վեր կենալու և ֆուտբոլ խաղալու մոտիվացիան. Լամին ՅամալՏեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգվածներԹոմ Քրուզը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ) ՌԴ-ն հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. Կիևը շուրջ 180 ԱԹՍ է արձակել ՌԴ-ի ուղղությամբ. կան զոհեր, վիրավորներԹրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով Կիևը զանգվածային հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից․ կան զոհեր և ավերածություններ Սպասվում է անձրև, հնարավոր է՝ նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումը Ռուսաստանը կարող է հայտնվել ԵՄ-ի «սև ցուցակում»․ Financial Times «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնաuել է ոտքըՎրաստանի գյուղատնտեսության նախարարի այսօր նախատեսված ացը Հայաստան տեղի չի ունեցել Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Թրամփը մեկնաբանել է Մասկի` իր հասցեին քննադատությունը Երևանում բախվել են «Նիվա»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բիլկ գարեջուր Ովքեր են Ադրբեջանի սահմանում մոլորված տղաները․ ինչպես է դեպքը պատահել«Հայ եկեղեցին մեղադրել է Փաշինյանին Ադրբեջանի հետ կապեր ունենալու մեջ»«Հարձակումներ հայկական եկեղեցու վրա. քաղաքական հաշվա՞րկ, թե՞ Փաշինյանի ռազմավարական սխալ»Տեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգվածներ Իրականում ինչ է կատարվել Սյունիքում պատանիների հետ «Արարատ-Արմենիա»-ի որոշ ֆուտբոլիստներ հեռացել են թիմից Եվս երկու հավաքական նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր Մահվան ելքով վրաերթ՝ Պռոշյան գյուղում․ 44-ամյա Մարինե Ա․-ն մահացել է
Ամենադիտված