Ռուսաստանը 8 միլիարդ դոլար կներդնի Իրանում գազային նախագծերում. դեսպան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանը 8 միլիարդ դոլար կներդնի Իրանում գազային նախագծերում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է nsn.fm-ը:
«Երկու երկրների միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը մտադիր է 8 միլիարդ դոլար ներդնել իրանական գազային նախագծերում», - ասել է Ջալալին։
Դեսպանը մանրամասնել է, որ 5 միլիարդ դոլար կտրամադրվի կոնկրետ պարտավորությունների համար, իսկ մյուս պայմանագրերի վերաբերյալ շուտով համաձայնություններ կկնքվեն։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդար համաձայնության հասնելու համար երկխոսության առաջխաղացմանը։